ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

էլեկտրոնային ծխախոտները երեք անգամ մեծացնում են սրտային հիվանդությունների ռիսկը

12.09.2017 12:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
էլեկտրոնային ծխախոտները երեք անգամ մեծացնում են սրտային հիվանդությունների ռիսկը

Էլեկտրոնային ծխախոտներում պարունակվող նիկոտինը վնասում է երակները և կարող է երեք անգամ ավելացնել սրտային հիվանդությունների ռիսկը։ Այդպիսի եզրահանգման են եկել Կարոլինսկայի համալսարանի փորձագետները (Շվեդիա)։ Ըստ գիտնականների՝ էլեկտրոնային ծխախոտները բարձրացնում են արյան ճնշումը և արագացնում սրտի աշխատանքը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երակների կոշտացում  կոչվող հիվանդությունը երեք անգամ ավելի շատ է հանդիպում այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են էլեկտրական ծխախոտներ, քան նրանց, ովքեր դրանք օգտագործում են առանց նիկոտինի։ Երակների կոշտացումը նշանակում է, որ սրտի համար առավել դժվար է դառնում ապահովել արյան շրջանառությունը ամբողջ օրգանիզմում, ինչն էլ հանգեցնում է սրտի վրա ճնշման աճին։ Տվյալ հիվանդությունը պայմանավորված է բարձր զարկերակային ճնշմամբ, անոթային խնդիրներով, սրտի անբավարարությամբ, առիթմիայով և ինսուլտով։ Գիտնականները զգուշացնում են, որ հեղուկ նիկոտինով էլեկտրական ծխախոտների կանոնավոր օգտագործումը և դրա ազդեցությունը շրջապատի մարդկանց վրա կարող է արյան շրջանառության լուրջ խնդիրների հանգեցնել։ Այս եզրահանգումները գիտնականները կատարել  են միջինում 26 տարեկան 15 երիտասարդ, առողջ կամավորների հետազոտության արդյունքում։ Նրանք բոլորը եղել են այսպես կոչված «սոցիալական» ծխողներ, ովքեր օգտագործում են ամսական 10 ծխախոտից ոչ ավել, իսկ անցյալում չեն օգտագործել էլեկտրոնային ծխախոտներ։ Նրանց ամեն օր առաջարկել են 3 րոպե ծխել նիկոտինով էլեկտրական ծխախոտ, ինչպես նաև նույն ծխախոտները՝ առանց նիկոտին, հաջորդ օրը։ Հետազոտողները չափել են մասնակիցների արյան ճնշումը, սրտի աշխատանքը և երակների կոշտության աստիճանը էլեկտրոնային ծխախոտների օգտագործումից անմիջապես հետո, ինչպես նաև 2 և 4 ժամ անց։  Էլեկտրոնային ծխախոտներ օգտագործողների մոտ երակների կոշտության աստիճանը զգալիորեն բարձր էր եղել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА