ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները մելանոմայի տարածումը կասեցնող նոր միջոց են հայտնաբերել

12.09.2017 11:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
 Գիտնականները մելանոմայի տարածումը կասեցնող նոր միջոց են հայտնաբերել

Sydney-based Melanoma Institute-ի (Ավստրալիա) հետազոտողները հայտնաբերել են բուժման մեթոդների նոր համակցություն, որը կարող է կասեցնել մաշկի քաղցկեղի ամենամահաբեր տարատեսակներից մեկի՝ մելանոմայի տարածումը: Թարգեթային թերապիան եւ իմունոթերապիան զգալիորեն նվազեցնում են ռեցիդիվի հավանականությունը եւ մեծացնում վերապրելիությունը: Երկու միջազգային փորձերի արդյունքները, որոնք ներկայացրել են գիտնականները եւ հրապարակել New England Journal of Medicine ամսագրում, երեք հիվանդների մոտ հաջողությամբ կանխել են մելանոմայի տարածումը, որոնց ուռուցքները հեռացվել էին վիրաբուժական ճանապարհով: Այս հիվանդների մոտ հիվանդության ռեցիդիվի հավանականությունը բավականին բարձր էր՝ 40-70 տոկոս: Հետազոտություններից մեկը կատարվել է թարգեթային թերապիայի հիման վրա, մյուսը՝ իմունոթերապիայի օգտագործմամբ: Երկու փորձն էլ հաջող են եղել հիվանդության տարածումը կանխելու հարցում: Առաջին դեպքում երկու դեղամիջոցների (dabrafenib եւ trametinib) օգտագործմամբ թարգեթային թերապիան արգելակել է BRAF մուտանտ գենի գործողությունը, որը մելանոմայի դրայվերն է համարվում: Հետազոտությամբ պարզվել է, որ այսպիսի թերապիան ոչ միայն դադարեցրել է 3-րդ փուլում գտնվող մելանոմայի զարգացումը, այլեւ մեծացրել է հիվանդների ընդհանուր վերապրելիությունը: Երկրորդ հետազոտության ընթացքում հիվանդները իմունոթերապիա են ստացել nivolumab կամ ipilimumab դեղամիջոցներով, որոնք իմունային համակարգն ուղղորդում են մելանոմայի բջիջների վրա գրոհելուն: Արդյունքները ցույց են տվել, որ nivolumab-ը զգալիորեն նվազեցրել է ռեցիդիվի հավանականությունը: «Այս կլինիկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ մենք կարող ենք հիվանդությունը կանգնեցնել՝ արդյունավետորեն կանխելով դրա տարածումը եւ դրանով փրկելով հիվանդների կյանքը,- ասել է ինստիտուտի բժշկական տնօրեն Ջորջինա Լոնգը: - Մեր վերջնանպատակն է մահաբեր մելանոման քրոնիկական դարձնելը, հիմա մենք ավելի մոտ ենք այս ձեռքբերմանը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА