ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քրեական «ռազբորկա». Էջմիածնում կրակոցներից սպանվածը «Տուպիկ Կարենն» է. ի՞նչ կապ ունի այն Դոն Պիպոյի մահափորձի հետ

12.09.2017 10:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Քրեական «ռազբորկա». Էջմիածնում կրակոցներից սպանվածը «Տուպիկ Կարենն» է. ի՞նչ կապ ունի այն Դոն Պիպոյի մահափորձի հետ

Էջմիածնում այս գիշեր հնչած կրակոցների վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ շրջանառվող լուրերի, սպանվածը 44 տարեկան է, անունը՝ Կարեն, որը քրեական աշխարհում հայտնի է որպես «Տուպիկ Կարեն»:

Մյուս սպանվածը նրա վարորդն է՝ 36 տարեկան: Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի Անդրանիկի փողոցում:

Ըստ էջմիածինցիների, կրակոցներն արձակվել են ինքնաձիգից, խոսակցություններ կան, որ տեղի ունեցածը քրեական հեղինակությունների միջեւ «ռազբորկա» է, որը կապ ունի Դոն պիպոյի դեմ նախապատրատվող մահափորձի հետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА