ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օտարության մեջ շուրջ 40 տարի հայոց լեզվի մարտիկը դարձած դպրոցը նշում է իր հոբելյանը

11.09.2017 20:15 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օտարության մեջ շուրջ 40 տարի հայոց լեզվի մարտիկը դարձած դպրոցը նշում է իր հոբելյանը

Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքում (բնակչության 10%  մոտ 80 հազար հայ) գործող Խաչատուր Աբովյան դպրոցը hոկտեմբերի 1-ին կտոնի իր հիմնադրման 40-ամյակը: Մարսելում գործող հայկական բարեգործական ընդանուր միության եւ հայ Առաքելական մայր տաճարում գործող դպրոցական հաստատությունները 1987 թվականի սեպտեմբերի 18-ին միավորվում են եւ մեծ առաջնթաց է ապրում Առաքելական մայր տաճարում գործող Խաչատուր Աբովյան դպրոցը հիմնավորվելով Լա Պարեթ դպրոցում ( La Parette) Մարսել քաղաքի ժամանակի քաղքապետ Ռոբերտ Վիգուրույի միջնորդությամբ:

«Իրավունքի» հետ զրույցում Խաչատուր Աբովյան 40-ամյա դպրոցի հոգաբարձուների խորհրդի  ադեն 4-րդ նախագահ ԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ Image may contain: 26 people, people smiling, people standing and indoorվստահեցրեց, որ տարիներ շարունակ այնտեղ դասավանդել են հայ համայնքի բազմաթիվ պատկառելի ներկայացուցիչներ: Նրա դիտարկմամբ` դպրոցի կայացման ու պահանման գործում մեծ դեր են ունեցել այդ ժամանակ Հարավային Ֆրանսիայի կաթողիկոսական պատվիրակի փոխանորդ Գերաշնորհ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Վարդանյանը եւ Գերմանիայի թեմի առաջնորդ, այժմ նաեւ՝ Կ. Պոլսո պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, որն այդ տարիներին դեռ վարդապետ էր եւ մեծ ջանք է գործադրել, որպեսզի նախաձեռնությունն իրականություն դառնա:

Սակայն, 1994 թվականին, սարսափելի ցրտերի պատճառով, դպրոցը Լա Պարեթից կրկին տեղափոխության ճանապարհն է բռնում. Մարսելի քաղաքապետարանը որոշում է դպրոցի տարածքը տալ անտուններին, իսկ Հայ եկեղեցուն խնդրում, որպեսզի դպրոցը վերցնի իր հովանու ներքո: Այդ օրվանից դպրոցն իր գործունեությունը շարունակում է Մարսելի Սրբոց թարգմանչած մայր եկեղեցու հետին մասում գտնվող Սուրբ Սահակ-Մեսրոպ շենքի սրահում:

Իսկ 1994 թվականին դպրոցի հոգաբարձուների խորհուրդն ընտրում է իր առաջին նախագահին, որին անդրադառնալով՝ Կ. Խուրշուդյանն ընդգծեց.

- Առաջինը դպրոցի նախագահ է ընտրվում Ռոզա Տոնիկյանը, այնուհետեւ` Ժակ Սողոմոնյանը, հետո՝ Տիրան Կարապետյանը եւ երեք տարի առաջ դպրոցը նախագահելու պատիվը տրվեց ինձ: Այսինքն` իրավաբանական կրթությամբ հայաստանցի մի երիտասարդի, որը կարողացավ ժամանակի ընթացքում վստահություն ձեռք բերել  ֆրանսահայերի մոտ: Պատկերացրեք, իմ խորհրդի անդամները 70-85 տարեկան են եւ 65 տարվա ստաժ ունեն համայնքային կյանքում:

- Կարեն, ինչպե՞ս շահեցիք նրանց վստահությունը:

- Երբ 2005 թվականին նոր հաստատվեցի Մարսելում, իմ կարեւորագույն այցի վայրը մայր եկեղեցին էր, այդ ժամանակ նկատեցի, որ ֆրանսահայ երեխաները շատ քիչ են այցելում եկեղեցի, ինչն ինձ անհանգստացնում էր: Այսինքն՝ սփյուռքյան արդեն 3-րդ սերունդը գնալով՝ կատարյալ ձուլման վտանգի առաջ էր կանգնած: Այդ ժամանակ Հոգեշնորհ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը իմանալով Հայաստանում իմ ունեցած իրավագիտական բարձրագույն կրթության, ինչպես նաեւ ասպիրանտուրայի մասին, առաջին իսկ օրվանից ինձ ուղղակիորեն ստիպեց զբաղվել դպրոցով՝ գալ դպրոց, լինել դպրոցում: Նա  այդ ժամանակ ասաց. «Մենք այսօր ձեր նման պատրաստի կադրի կարիք ունենք, միացեք մեզ»: Ես էլ քանի որ  հայրենասիրական մեծ մղում ունեմ եւ մեր ապագան տեսնում եմ հայերի միավորման մեջ, անշուշտ, «Սպիտակ Ավարայրը» կանխելու նպատակով՝ համաձայնեցի: Եվ քանի, որ նաեւ պրոֆեսիոնալ պարող էի, Էջմիածնի «Զվարթնոց» պարային խմբում էի պարել, և միևնույն ժամանակ պարուսույց էի ԺԱՖ-ում (JAF Ֆրանսահայ երիտասարդաց միություն) ստիպեց գալ եւ պար դասավանդել: Հետո  ժամանակի ընթացքում խորհուրդն ինձ հավանեց եւ այլեւս դարձա խորհրդի անբաժանելի մասը՝ անգամ պաշտոնական կերպով մաս չկազմելով խորհրդին: Այնուհետեւ` 2008-ին ընտրվեցի խորհրդի անդամ եւ 2014 թվականի աշնանից նախագահում եմ այն:

Ի դեպ, երբ հաստատվեցի Ֆրանսիայում, ակտիվորեն մասնակցում էի նաև սկաուտական կազմակերպության գործունեությանը, պատկառելի հայանվեր բժիշկ Րաֆֆի Դելանյանի հետ միասին, կարելի է ասել հսկայական գործողություններ արեցինք՝ մոտ 12 տարի: Հիմա, քանի որ դարձել եմ դպրոցի նախագահ, այլեւս ժամանակ չունեմ սկաուտությամբ զբաղվելու, բայց օգնում եմ ադմինիստրատիվ հարցերով:

- Սփյուռքում, այդ թվում եւ Ֆրանսիայում հայկական դպրոցներում հիմնականում դասավանդվում է արեւմտահայերենով, իսկ Ձեր ղեկավարած դպրոցում ինչպե՞ս է:

Image may contain: 14 people, people smiling, people sitting- Նախ, Խաչատուր Աբովյան դպրոցում, այս 40 տարիներին բազմաթիվ պատկառելի հայ անձինքն են ուսանել, որոնք այսօր դարձել են քաղաքային ավագանու անդամներ եւ ընդհանրապես՝ ազգությամբ հայ պատկառելի բազմաթիվ ընտանիքների երեխաները, կարելի է ասել, այս դպրոցով են անցել: Այդ ընթացքում սովորել են արեւմտահայերենով, իսկ իմ նախագահ ընտրվելուց հետո՝ դժվարությամբ, բայց հաղթահարեցի ու կարողացա այնպես անել, որ դպրոցում դասավանդվի արեւելահայերենով` հայաստանյան հայերենով: Կարողացա  իմ խորհրդի անդամներին վստահեցնել, որ դա է ճիշտը:

- Այսինք` Խաչատուր Աբովյան դպրոցի սանը ամեն օր դասերը սերտում է Image may contain: 1 person, indoorհայաստանյա՞ն հայերենով:

- Դպրոցը 40-տարի գործում է շաբաթական մեկ օր, եւ միայն իմ նախագահության օրոք, այո, անցավ արեւելահայերենի: 6-13 տարեկան հայ երեխաները սովորում են հայոց լեզու, հայ գրականություն, փոքրիկները, բնականաբար՝ հայկական տառերի նախշանկարները նկարելով,  մանկական աշխարհի մեջ հայոց լեզվին ծանոթանալով: Ունենք երգեցողության, պարի եւ հոգեւոր կրթության ժամեր:

 

- Իսկ կմանրամասնե՞ք, թե հոկտեմբերի 1-ին ինչպես է տոնվելու դպրոցի 40-ամյակը:

- Հրավիրվել են համայնքային կարեւորագույն ներկայացուցիչներ: Նախ կմատուցվի Սուրբ պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ դպրոցի ստեղծմանը և զարգացմանը օժանդակած բոլոր հանգուցյալների հիշատակին, այդ թվում` Գերաշնորհ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Վարդանյանի, Ռոզա Տոնիկյանի, Ժակ Սողոմոնյանի եւ այլոց: Ապա պետք է ծաղկեպսակ դնենք նրանց հիշատակի համար: Նրանք`18-ն էլ Հայոց ցեղասպանության առաջին սերունդն են, նրանց հիշատակի ծաղկեպսակներ կդրվի եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանին: Ապա պատվո ճաշ կմատուցվի Սուրդ Սահակ-Մեսրոպ սրահում:  Ճաշի ժամանակ տեղի կունենա դպրոցի նվիրյալներին մեդալների հանձնման արարողություն, որոնք կպարգեւատրվեն ֆրանսիայի թեմի «Վարդան Մամիկոնյան» մեդալներով եւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից` Մայրենիի պաշտպան մաշտոցյան մեդալով:

 

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА