ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 15-ին Ստամբուլում կկայանա Դինքի հիշատակին նվիրված ամենամյա մրցանակաբաշխությունը

11.09.2017 17:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 15-ին Ստամբուլում կկայանա Դինքի հիշատակին նվիրված ամենամյա մրցանակաբաշխությունը

Սեպտեմբերի 15-ին՝ պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրը, Ստամբուլում հերթական անգամ կհանձնվի Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

2009թ.-ից սկսած Հրանտ Դինքի անվան մրցանակը ստանում են Թուրքիայից և աշխարհի երկրներից երկու անձ կամ կազմակերպություն, որոնք տարվա ընթացքում իրենց գործունեությամբ պայքարել են ավելի արդար, ազատ, խաղաղ, զերծ ռասիզմից ու խտրականությունից աշխարհ ստեղծելու համար և հանուն իրենց խաղաղասեր նպատակի վտանգի են ենթարկել իրենց ու դեմ են գնացել տաբուներին:

Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում կլինեն նաև համաշխարհայյին ճանաչում ունեցող կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը և ինչպես միշտ՝ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի գլխավոր տնօրեն, Դինքի այրի Ռաքել Դինքը, ինչպես նաև Թուրքիայից և արտերկրից մի շարք իրավապաշտպաններ, լրագրողներ և արվեստագետներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА