ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արևի վրա 4-րդ հզոր պայթյունն է տեղի ունեցել վերջին օրերին

11.09.2017 11:21 ԹԵՄԱ
Արևի վրա 4-րդ հզոր պայթյունն է տեղի ունեցել վերջին օրերին

Արեգակի վրա սեպտեմբերի 10-ին, երևանյան ժամանակով 20:00-ին նոր խոշոր, ակտիվության բարձրագույն աստիճանի բռնկում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կայքը, սա արդեն 4-րդ հզոր պայթյունն է վերջին օրերին:

Արևային բռնկումների շարքը սկսվել է սեպտեմբերի 4-ին: Նախ 5 թույլ բռնկում արտանետում է նկատվել, իսկ սեպտեմբերի 6-ին հետևել է պայթյունն Արևի մակերեսին, որը խոշորագույնն էր վերջին 12 տարվա ընթացքում և ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած 5 խոշորագույն պայթյունից մեկը:

Հաջորդ հզոր պայթյունը գիսաստղի վրա տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին, որը ևս դասվել էր ակտիվության բարձրագույն X աստիճանին: Իսկ երրորդ բռնկումը գրանցվել է սեպտեմբերի 8-ին:

Արևի վրա տեղի ունեցող հզոր պայթյունների ժամանակ հսկայական էներգիա է արտանետվում բաց տիեզերք: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА