ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի ուժ չի ընդդիմանա մայրական միասնական սիրո ուժին». ստեղծվեց «Մայրազոր» շարժումը

10.09.2017 23:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Ոչ մի ուժ չի ընդդիմանա մայրական միասնական սիրո ուժին». ստեղծվեց «Մայրազոր» շարժումը

Օրերս Հայաստանում ստեղծվեց «Մայրազոր» շարժումը, որի հիմնադիր-անդամներից է գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ: Թե ինչ առաքելություն է իրականացնելու շարժումը, Ռ. Ասատրյանն ընդգծում է. «Մայր Հայաստանում գլուխ բարձրացրած ժողովրդագրական աղետի, ծայրահեղության հասած արտագաղթի, փողոցներում մարդաորսությամբ զբաղվող աղանդավորական աղետների դեմն առնելու, մեր զավակներին՝ սպանության եւ ինքնասպանության հոգեկան շեղումներից ազատագրելու, մեր դուստրերին՝ պապիլոմա պատվաստումներից վնասազերծելու, գեղանի եւ կարիքավոր հայուհիներին՝ արտաքին ու ներքին թրաֆիքինգներից փրկելու… Հայ տղամարդուն՝ իր երկրի տիրոջ հպարտությունն ու հավատը վերադարձնելու, մեր սրբազան հողում բուն դրած հայերիս ոչ հարիր այլ երեւույթների դեմն առնելու եւ մեր հանրապետությունը մայրաբար մաքրելու նպատակով, մայրական խաղաղությամբ ու սիրով, մայրական բարձր գիտակցությամբ՝ ստեղծվել է Մ Ա Յ Ր Ա Զ Ո Ր կանանց շարժումը»:

Ի դեպ, կոչ անելով աշխարհի հայ մայրերին՝ «Մայրազոր» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Արթնացե՛ք, եթե ուզում եք Արարատի լուսավոր շուքի տակ համախմբենք մեր մայրական ուժն ու նվիրումը, զորագրվեք ՄԱ Յ ՐԱ Զ Ո Ր Ի Ն, որպես սատար՝ ողջ հայության եւ ՀԱՅՔԻ:
Սիրելի՛ մայրեր, հիշե՛ք, աշխարհում ոչ մի ուժ չի ընդդիմանա մայրական միասնական սիրո ուժին: Հայաստանի հզորությունը Սփյուռքի փրկությունն է, Սփյուռքի ուժը՝ ողջ հայության: Հայաստանը հայության ողնաշարն է, մայրերիս ափերի մեջ պիտի պահենք նրան...»:

Առավել վաղ անդրադառնալով «Մայրազոր» ծրագրին գրող, հրապարակախոս Ռ. Ասատրյանը նշել էր. «Հայոց մայրերը միշտ էլ Հայոց տան ու նրա զավակների ծանր խնդիրները իրենց աստվածային սրտի զարկերով են տարել եւ այսօր էլ տանում են՝ մեր կողքին ապրելով, որպես լռության ու տառապանքի հրեշտակներ... Նրանք շատ հզոր են, այսօր, երբ արտագաղթն ու օտարամոլ բարքերը խժռում են հայրենիքի ամենաթանկ հարստությունը՝ գենը, մենք պարտավոր ենք սթափվել եւ կանգնել Հայրենիքի ու նրա զավակների կողքին: Հայաստանը մեր սիրտն է, մեր հոգին ու ազգի հավերժական բնօրրանը, միայն ֆեյսբուքով ու կենացներով չէ, որ հայրենասեր պիտի երեւաք, եկեք տեսնեմ քանիսիդ հոգում է հայրենիքը ձեր զավակների համար բերդ ու ամրոց...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА