ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրական 4 բաժակ սուրճը կարող է պաշտպանել դիաբետից ու ցիրոզից

10.09.2017 10:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Օրական 4 բաժակ սուրճը կարող է պաշտպանել դիաբետից ու ցիրոզից

Օրական 4 բաժակ սուրճը կամ խոտաբույսերով մեկ բաժակ թեյը 25 տոկոսով նվազեցնում են 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը,- հայտնում են Aarhus University Hospital-ի գիտնականները։ Ըստ երեւույթին՝ այս հարցում նշանակություն ունի ոչ թե կոֆեինը, այլ կաֆեստոլ կոչվող նյութը. բաղադրիչ, որն առկա է տարբեր ոչ զտված սրճային ըմպելիքներում, ինչպես եւ ավանդական սուրճի մեջ, բայց տարբեր քանակությամբ։ Մկների մասնակցությամբ հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ այդ նյութը լավացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը։ Մեկ այլ հետազոտության շրջանակում Erasmus University-ի գիտնականները (Նիդերլանդներ) պարզել են, որ օրական չորս բաժակ սուրճը պաշտպանում է լյարդի ցիրոզից։ Նրանք կարծում են, որ ըմպելիքում պարունակվող հակաօքսիդանտները հայտնվում են արյան հոսքում եւ հասնում լյարդին։ Գիտնականները շեշտում են, որ սուրճն արդեն վաղուց է դրսեւորել բնակչության ընդհանուր մահացությունը նվազեցնելու ունակություն։ Բայց տվյալ հետազոտության ընթացքում հեղինակներին հետաքրքրել է, թե սուրճի օգտագործումն ինչպես կարող է օգնել մարդուն, որը դեռ չի բախվել լյարդի քրոնիկական հիվանդության։ Պարզվում է, որ սուրճի չափավոր օգտագործումը նվազեցնում է ցիրոզի զարգացման հավանականությունը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА