ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երգչուհի Շինեյդ Օ՛ Քոննորը պատմել է՝ ինչպես էր մայրը բռնանում իր վրա խոշտանգումների խցում

10.09.2017 14:55 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երգչուհի Շինեյդ Օ՛ Քոննորը պատմել է՝ ինչպես էր մայրը բռնանում իր վրա խոշտանգումների խցում

Երգչուհի Շինեյդ Օ՛Քոննորը, ում վերջերս հոգեբուժարան են հասցրել դեպրեսիայի և ինքնասպանության մտքերի պատճառով, անկեղծ հարցազրույց է տվել ամերիկյան Dr. Phil թոք-շոուին:

Թեև երաժշտի մասնակցությամբ թողարկումը հեռարձակվելու է միայն սեպտեմբերի 12-ին, սակայն նրա պատմությունից որոշ քաղվածքներ ԶԼՄ-ները մեջբերում են արդեն հիմա:

50-ամյա իռլանդուհին խոստովանել է, որ մանկության տարիներին բազմիցս ենթարկվել է ծաղրուծանակի ու բռնության մոր կողմից: Շինեյդ Օ՛Քոննորը չի բացառում, որ հենց դա է պատճառ դարձել ինքնասպանության մտքերի և դեպրեսիաների համար:

«Մայրս ուներ խոշտանգումների սեփական խուց: Նա ուրախանում էր, երբ ինձ ցավ էր պատճառում»,- մեջբերում է երգչուհու բառերը Yahoo! պորտալը:

Ըստ նրա, նա բազմիցս ենթարկվել է նաև հենց սեքսուալ բռնության: Օ՛Քոննորն այս ծաղրուծանակի պատճառով միայն մեկ տարվա ընթացքում ութ անգամ փորձել է ինքնասպան լինել:

Երգչուհու տանջանքները ավարտվել են 19 տարեկանում, երբ նրա մայրը՝ Մերի Օ՛Քոննորը, վթարի զոհ է դարձել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА