ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դժվարին սիրո պարզ կանոններ

10.09.2017 12:40 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Դժվարին սիրո պարզ կանոններ

Կոպիտ մի՛ եղիր

Այստեղ ամեն ինչ շատ պարզ է՝ չվիճել անհնար է։ Ընտանեկան կյանքը «լի» է գորգին թափված գուլպաներով, ատամի մածուկի չփակված տուփերով, ամեն հիմարության վրա ծախսած փողերով, առավոտյան ժամը 4-ին անսպասելի հեռախոսազանգերով։ Եվ տարօրինակ կլիներ այդ ամենը ձայնի բարձր հնչերանգով չքննարկելը։ Սակայն սահման գոյություն ունի խնդիրները քննարելու անհրաժեշտության, զայրույթը հանդարտեցնելու եւ սադիստական թունավորման միջեւ։ Ո՞վ ոչնչի չի հասել։ Ո՞վ է միշտ լոգարանում թողնում մազերը։ Ո՞վ չի կարղանում գումար վաստակել, բորշ եփել։ Եվ վերջապես, ո՞վ ամուսնանալիս կույս չի եղել։ Սա մանր կենցաղային սադիզմ է, որոնցով մեծ թվով մարդիկ են տառապում։ Տնային բռնությունը կապտուկներ չի թողնում։ Բայց պետք չէ այդպես վարվել։

Նույնիսկ եթե ճիշտ ես, նահանջիր

Նույնիսկ եթե դու մշտապես ճիշտ ես: Նույնիսկ եթե արդեն հազար անգամ ասել ես, որ ամեն ինչ հենց այդպես էլ կավարտվի: Միեւնույն է՝ նահանջիր, ժպտա եւ ներողություն խնդրիր: Որովհետեւ եւս 3 բառ, եւ այլեւս անհնար կլինի իրավիճակն ուղղել: Ի վերջո, ինչ-որ մեկը պետք է ավելի խելացի լինի: Ձեր վեճի պատճառը սկզբունքային չէ. չէ՞ որ գլխավորն, ըստ էության, միայն սերն է, եւ միասին ապրելու ցանկությունը:

Երբեք մի ասա՝ «Բայց ես ասում էի»

Դու ինքդ կատարյալ ես, բայց եթե հաշվարկենք այն հիմարությունները, որոնք թույլ ես տվել հաշվետու ժամանակաշրջանում, ապա կպարզվի, որ դրանք, համենայնդեպս, ավելի քիչ չեն, քան քո զուգընկերոջ թույլ տվածները: Որովհետեւ մենք բոլորս էլ կատարյալ չենք:

Մի՛ վիրավորիր նրա ընկերներին

Քո զուգընկերը մինչեւ քեզ հանդիպելն ընկերներ ունեցել է: Եվ եթե դու նույն ոգով շարունակես, հետո էլ կունենա: Ահա, այդ տխմարները: Կամ՝ ահա, այդ հարբեցողները, հոգու նրբություն չունեցողները, զզվելի սովորություններով, բամբասողները, որ աղջիկներից վատն են: Չգիտես ինչու, քո երկրորդ կեսը նրանց է ընտրել եւ կարծում է, որ նրանք բոլորն իրեն աջակցում են: Ի դեպ, քեզ էլ է նա ընտրել: Այս մասին մտածիր:

Անտարբեր մի՛ եղիր

Ոչ մեկը մշտական ինքնազոհաբերում չի պահանջում (չնայած ոտնաթաթերի ամենօրյա մերսումը ոչ մեկին չի խանգարի), սակայն ակնկալիքների, սկզբունքների եւ զուգընկերոջ կարիքների վրա կենտրոնանալն այնքան էլ դժվար չէ եւ գրեթե միշտ օգտակար է: Իսկ եթե ժամանակ առ ժամանակ այդ ակնկալիքները, սկզբունքները եւ կարիքները քոնից մի փոքր բարձր դասես, անգնահատելի կլինես:

Խոսիր

Պարզապես անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ խոսել: Աշխատանքի, մեխի եւ փայտիկի գույնի, ծրագրերի եւ հիշողությունների, սիրո եւ սուրճի տարբեր տեսակների մասին: Վերջիվերջո՝ էլ ում հետ պիտի խոսես:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА