ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 12-ին կհանդիպի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ

09.09.2017 17:36 ԹԵՄԱ
Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 12-ին կհանդիպի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ

Սեպտեմբերի 12-ին կայանալու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են կազմակերպության գործունեությանը վերաբերող ակտուալ հարցեր:

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, հայտնում է գերատեսչությանկայքը:


Կազմակերպության օրենսդրական մարմինների առաջիկա նիստերի պատրաստության համատեքստում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը համապատասխան խորհրդակցություններ է անցկացնում անդամ-պետությունների ղեկավարությունների հետ: Նա մասնավորապես արդեն այցելել է Ղազախստան (օգոստոսի 23-25), Հայաստան (օգոստոսի 28-30), Տաջիկստան (սեպտեմբերի 7-9):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА