ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեյշաների գեղեցկության գաղտնիքները

09.09.2017 15:01 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Գեյշաների գեղեցկության գաղտնիքները

Ամերիկացի գրող Անու Բաչարանը մեկնել է Ճապոնիայի Կանաձավա քաղաք, որը գեյշաներ պատրաստելու ճապոնական հինավուրց կենտրոններից մեկն է։ Ահա թե ինչ են պատմել տեղացի կանայք իրենց գաղտնիքների մասին, ովքեր արդեն դարեր շարունակ կարողանում են կախարդել իրենց տղամարդկանց մեկ հայացքով ու մեկ շարժումով։

♦ Ծովային աղ։ Քանի որ Ճապոնիան կղզային երկիր է, տարօրինակ կլիներ, եթե մարդիկ, ովքեր մտածում են իրենց գեղեցկության մասին, չօգտվեին ծովային աղից, որովհետև առաջին հերթին այն հրաշալի սկրաբ է մարմնի համար, իսկ ծովային աղով մերսումն ազատում է ցելյուլիտից։ Անհրաժեշտ է ասել, որ մերսման դեպքում աղը խառնում են անուշաբույր յուղերով կամ հարած սերուցքով։ Դուք էլ փորձեք. վերցրեք 2 ճաշի գդալ ծովի աղ և խառնեք այն հարած սերուցքի հետ, այնուհետև ստացված զանգվածը շրջանաձև շարժումներով քսեք մաշկին։ Մի քանի րոպեից լվացեք ցնցուղի տակ։ Այսպիսի մի քանի սեանսից հետո Դուք կնկատեք, որ մաշկն ավելի ձիգ ու հարթ է դարձել։

♦Բրնձի թեփ։ Բրնձի թեփի քիմիական բաղադրությունը նման է մարդու մաշկի քիմիական բաղադրությանը։ Բացի այդ՝ բրինձը պահպանում է ջուրը և շերտազատող կարողություններով է օժտված։ Այդ իսկ պատճառով բրնձի թեփն օգտագործվում էր գեյշաների կողմից որպես կոսմետոլոգիական միջոց դեռ 1100թ.-ին։ Լավագույն արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ բրնձի թեփը խառնել կաթի կամ յոգուրտի հետ այնպես, որ թանձր մածուկ ստացվի։ Այնուհետև քսեք դա մաքուր չոր մաշկին։ 10 րոպե պահելուց հետ լվացեք տաք ջրով։

♦ Բրինձ։ Գեղեցկության համար բրնձի օգտակարությունը նույնպես հայտնի է կանանց արդեն հարյուրավոր տարիներ և ոչ միայն Ճապոնիայում, այլև Ինդոնեզիայում և Ասիայի այլ երկրներում։ Այդ ամենն այն պատճառով, որ բրինձը հարուստ է գամմա-օրիզանոլով, որն իրենից ուժեղ հակաօքսիդանտ է ներկայացնում, որը խթանում է կոլագենների արտադրությունը։ Բրնձով ամենահայտնի դիմակը ստանալու համար անհրաժեշտ է նա 2 ճաշի գդալ բրինձն աղալ սրճաղացով, այնուհետև բրնձի ալյուրը խառնել 1 ճաշի գդալ հարած սերուցքի հետ։ Ստացված զանգվածն անհրաժեշտ է քսել դեմքին ու վզին և թողնել 20 րոպե։ Այսպիսի «դիմակից» հետո անհրաժեշտ է դեմքը լվանալ տաք ջրով, իսկ հետո դեմքին սնուցող կրեմ քսել։

♦Արմավ (խուրմա)։ Հին Հունաստանում այս միրգն անվանում էին «աստվածների պտուղ»։ Ժամանակակից դիետոլոգները գնահատում են այն մեծ քանակությամբ կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, յոդ և ամենատարբեր վիտամիններ պարունակելու համար։  Ճապոնացի գեյշաներն օգտագործում էին խուրման թե՛ որպես դիմակ և թե՛ որպես դետոքս-դիետայի բաղադրամաս։ Ահա արմավով հրաշալի բաղադրատոմս. խառնեք 1 ճաշի գդալ խուրմայի խյուսը 1 թեյի գդալ մեղրի և մեկ ձվի դեղնուցի հետ։ Քսեք մաքուր մաշկին։ Թողեք 15-20 րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով։ Այս դիմակը հրաշալի սնուցում և հարթեցնում է մաշկը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА