ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի է, թե երբ եւ որպես ինչ կաշխատի Հրաչյա Հարությունյանը

09.09.2017 14:14 ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնի է, թե երբ եւ որպես ինչ կաշխատի Հրաչյա Հարությունյանը

Հայտնի է, թե որտեղ է մի քանի օրից աշխատելու է Հրաչյա Հարությունյանը: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց վերջինիս աները` Վիկտոր Մարտիրոսյանը մանրամասնելով.

- Հրաչյաին արդեն ձեւակերպել եմ Չարդախլու ՍՊԸ-ում, որպես բանվոր: Թեթեւ գործեր կանի սկզբնական շրջանում, կես դրույքով է գրանցված: Մի երկու օրից արդեն կաշխատի:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА