ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է քրեական հեղինակությունը գտնվում հիվանդանոցում. Ուշագրավ մանրամասներ

09.09.2017 13:20 ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչու է քրեական հեղինակությունը գտնվում հիվանդանոցում. Ուշագրավ մանրամասներ

2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանությունների գործով կալանավորված քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը շարունակում այս պահիին եւս գտնվել Աստղիկ բժշկական կենտրոնում, նա ունի առողջական խնդիրներ` կապված աղիքների հետ: Մեզ հետ զրույցում, այս մասին ասաց Բանդուրյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը նկատելով.

- Ալիկ Բանդուրյանը վերջին դատական նիստին չէր ներկայացել, բայց ցանկություն ուներ: Բժշկական կենտրոնից էլ թույլ էին տվել ներկայանալ նիստին, պարզապես ՔԿՀ-ից չէին ապահովել նրա ներկայությունը դատական նիստին:

Հարցին, թե ե՞րբ վերջինս կտեղափոխվի ՔԿՀ փաստաբանը նկատեց.

- Վստահ ասել չեմ կարողղ, գուցե վիրահատական միջամտության կարիք լինի:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝   ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА