ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի Հանրապետության փողոցում բանկոմատ են պայթեցրել և խոշոր գումար հափշտակել

09.09.2017 12:05 ՔՐԵԱԿԱՆ
Երևանի Հանրապետության փողոցում բանկոմատ են պայթեցրել և խոշոր գումար հափշտակել

ՀՀ ոստիկանությունն առավոտյան ժամը 05։15 ահազանգ է ստացել այն մասին, որ Հանրապետության 71 հասցեում փորձում են բանկոմատ թալանել: Այնտեղ է մեկնել օպերատիվ խումբ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինչպես հայտնում է syhamshyan.com-ը բանկոմատը փորձել են թալանել «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով և տարել 3 մլն 300 հազար դրամ գումար՝ հիմնականում 20 հազար դրամանոցներով։

Ի դեպ տարածքում բնակվող ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հաղորդել էր, որ գիշերն ուժեղ պայթյունի ձայն է լսել: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА