ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առեղծվածային դեպք Գառնիի ձորում. կա զոհ և վիրավոր, 2 քաղաքացի էլ փնտրվում են

09.09.2017 10:51 ԻՐԱՎՈՒՆՔ
Առեղծվածային դեպք Գառնիի ձորում. կա զոհ և վիրավոր, 2 քաղաքացի էլ փնտրվում են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 3-ին Գառնի գյուղի բուժկենտրոն տեղափոխված Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով:

Ինչպես հայտնում է կայքը, այդ օրը նշված բուժկենտրոն է տեղափոխվել Ա. Մեհրաբյանը՝ «ձախ ականջի հետնամասում կապտուկի առկայությամբ» ախտանիշով: 

Միևնույն ժամանակ, նույն օրը, ժամը 23:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վահե Հովակիմյանը:

Վերջինս հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գառնիում՝ վայր ընկնելու հետևանքով: 

«Վ. Հովակիմյանը, Ա,. Մեհրաբյանը և ևս 2 հոգի Գառնիի ձորում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Ա. Մեհրաբյանը տեղափոխվել է Գառնի գյուղի բուժկենտրոն՝ մահացած վիճակում, իսկ Վ. Հովակիմյանն էլ ժամեր անց՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ դեպքի հանգամանքները ամբողջովին բացահայտելու, մյուս անձանց հայտնաբերելու և Ա. Մեհրաբյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Քննիչ Բաղյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնում է կայքը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА