ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաքվում փակել են «26» սրճարանը՝ հայերի հետ կապերի կասկածանքով

09.09.2017 10:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բաքվում փակել են «26» սրճարանը՝ հայերի հետ կապերի կասկածանքով

Բաքվում փակել են «26» սրճարանը, որը գտնվել է Սաբայիլի շրջանում՝ «Սահիլ» այգուց («Բաքվի 26 կոմիսարների» նախկին այգի) ոչ հեռու։

Դրա համար նույնիսկ այնտեղ է ժամանել Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալ Աբութալիբովը, ով լրագրողների հետ զրույցում նշել է, որ մայրաքաղաքի կենտրոնում «26» անվանումով սրճարանի բացումն անընդունելի է։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

«Թող այստեղ ապրող հայերի հովանավորները հասկանան, որ քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը կա, Ադրբեջանում դաշնակցականներին համակրողները տեղ չունեն»,-ընդգծել է Հաջիբալ Աբութալիբովը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА