ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում ադրբեջանցի տաքսու վարորդների խումբը կողոպտել է ուղևորներին՝ նրանց դեղամիջոց ներարկելով

08.09.2017 18:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Ռուսաստանում ադրբեջանցի տաքսու վարորդների խումբը կողոպտել է ուղևորներին՝ նրանց դեղամիջոց ներարկելով

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել են տաքսու վարորդների երեք հոգանոց ավազակային խմբի, որոնք կողոպտել են իրենց ուղևորներին՝ ներարկելով նրանց դեռևս չպարզված դեղամիջոց: 23, 24 և 26 տարեկան տաքսու վարորդները ծնունդով Ադրբեջանից են, գրում է minval.az-ը:

Ենթադրվում է, որ հանցագործությունների շարքն ադրբեջանցի վարորդները կատարել են այս տարվա մարտ ամսին: Նրանց գողոնն ընդհանուր կազմել է 380 հազ. ռուսական ռուբլի:

Բացի ուղևորների անձնական իրերի ու դրամական միջոցների հափշտակումից, երիտասարդ ավազակները երբեմն նաև ներխուժել են քաղաքացիների տներ: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА