ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանյան ջրանցքում հայտնաբերված 19-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

08.09.2017 18:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Երևանյան ջրանցքում հայտնաբերված 19-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ 19-ամյա երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մարտիկյան նրբանցքի 1/5 բնակարանի դիմաց առկա ջրատարում հայտնաբերվել է իգական սեռի դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի բնակչուհի է՝ ծնված 1998 թվականին: Ամուսնու հայտարարության համաձայն՝ վերջինս 2017 թվականի օգոստոսի 29-ին դուրս է եկել՝ հայրական տուն գնալու համար և այլևս չի  վերադարձել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 19-ամյա կնոջ մահվան պատճառը, հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА