ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց սնունդ տրամադրելու ոլորտում խախտումներ չի արձանագրել

08.09.2017 17:30 ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց սնունդ տրամադրելու ոլորտում խախտումներ չի արձանագրել

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության, Շիրակի մարզի և Սյունիքի մարզի դատախազությունների կողմից ստուգվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բավարար սնունդ տրամադրելու ոլորտը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նկատի ունենալով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի որոշմամբ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի միջին չափաբաժնի չափորոշիչներում կատարված փոփոխություններից հետո դատապարտյալներին որակյալ և անհրաժեշտ չափաքանակի սննդով չապահովելու հնարավորության վերաբերյալ վերջին շրջանում ԶԼՄ-ներում երբեմն արտահայտվող մտահոգությունները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության, Շիրակի մարզի և Սյունիքի մարզի դատախազությունների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն», ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», ՀՀ ԱՆ «Սևան», ՀՀ ԱՆ «Արթիկ» և ՀՀ ԱՆ «Գորիս», քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բավարար սնունդ տրամադրելու ոլորտը»,- ասաց Աբրահամյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ ստուգվել է նշված քրեակատարողական հիմնարկների սննդի պահեստներում առկա սննդամթերքը, պահվող անձանց տրամադրվող սննդի օրական միջին չափաբաժինները, ինչպես նաև՝ դրանց հետ կապված հիմնարկներում պահվող անձանց շրջանում անցկացվել է հարցում:

«Իրականացված ստուգումների արդյունքում դատապարտյալներին բավարար սնունդ տրամադրելու ոլորտում խախտումներ չեն արձանագրվել: Ավելին, հարցումների արձանագրություններում դատապարտյալները հայտնել են, որ օգտվում են քրեակատարողական հիմնարկներում տրամադրվող սննդից, որի որակն իրենց բավարարում է»,- ասել է Աբրահամյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА