ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել (տեսանյութ)

08.09.2017 18:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողանալու և բանկային քարտով այլ անձի բանկային հաշվից գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։

Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ավտոբուսի մեջ գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ առկա բանկային քարտով նույն  օրը կանխիկացվել է զգալի չափի գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքի տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА