ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորք Մարաշի զինված խմբի գործով ցուցմունքներ են տալիս մեղադրյալները

08.09.2017 16:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Նորք Մարաշի զինված խմբի գործով ցուցմունքներ են տալիս մեղադրյալները

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2015 թվականի Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։ Այս մասին տեղեկացանք զինված խմբի գործով ամբաստանյաներից Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանից, ով  էլ մեզ ծանոթացրեց նիստի մանրամասներին:

Հերթական դատական նիստին դատարանը դահլիճ հրավիրեց մեղադրյալ Մարատ Թադևոսյանին:  Վերջինս  հայտարարեց, որ չի ցանկանում դատարանում ցուցմունք տալ եւ միջնորդեց  հրապարակել իր նախաքննական ցուցմունքը: Դատարանը բավարարեց վերջինս միջնորդությունը: Այսպես` ըստ վերջինս ինքը ջրբաժան է աշխատում Արևիկ գյուղում և իրեն Արթուր Վարդանյանի հետ ծանոթացրել է Ավետ Բարեյանը՝ Եռաբլուրում: Արթուր Վարդանյանի հետ ծանոթանալուց հետո Թադևոսյանը դառնում  է  «Հայոց վահան» ՀԿ անդամ:
«Արթուրին երկրորդ անգամ տեսել եմ Արևիկ գյուղում՝ ԵԿՄ շտաբում, երրորդ և վերջին անգամ տեսել եմ քաղաք Սպիտակում, իմ իմանալով նրա հորական տանը: Իմ պատկերացմամբ այնտեղ էինք գնացել որսի նպատակով: Այնտեղ Ավետը ասաց, որ Արթուրը գալու է և ամեն բան կասի: Ես ինձ հետ վերցրել էի իմ որսորդական հրացանը : Այդ օրը Արթուրն ու Ավետը թաքուն բաներ էին խոսում իրար հետ: Իմ տանեցիները չգիտեին իմ գտնվելու վայրը, այդ պատճառով դիմել են Ավետի ընտանիքին: Նրանք նշել են, որ եթե մինչև հաջորդ առավոտ ես տուն չվերադառնամ, ապա ընտանիքս կդիմի ոստիկանությանը: Դրանից հետո ես վերադարձա Երևան: Հաջորդ օրը Ավետը իմ զենքով կրակել է և ոստիկանությունը առգրավել է զենքը: Ես գնացի Սպիտակ և Ավետ Բարեյանի հետ գնացի ոստիկանության բաժին: Ավելի ուշ  քսան հազար դրամ տուգանք վճարեցի և հետ վերցրի հրացանս: Այդ գումարը տվել է Արթուր Վարդանյանը: Դրանից հետո Արթուրին ես այլևս չեմ տեսել»,-նշվել է մեղադրյալի նախաքննական ցուցմունքում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА