ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դա ինձ համար շատ ցավոտ ու փակված հարց է». Հոր դին թաքցնելու օգնած որդին խոսել չի ցանկանում

08.09.2017 16:18 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Դա ինձ համար շատ ցավոտ ու փակված հարց է». Հոր դին թաքցնելու օգնած որդին խոսել չի ցանկանում

«Իրավունքն» առիթ ունեցել է անդրադառնալ կնոջ կողմից դաժանաբար սպանված Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի գործի մանրամասներին: Երեկ փորձեցինք կապվել Մանուկի որդու` Նորիկ Սիմոնյանի հետ (ով երկու օր ձերբակալված էր)` նրա տեսակետին եւս ծանոթանալու համար: Նորիկը նախ շատ հանգիստ ու սառը տոնով պատասխանեց. «Այս պահին ղեկին եմ, որ մի երկու ժամից զանգեք, կխոսենք ինչ Ձեզ հետաքրքրում է»:
Նրա ասած ժամին կրկին զանգահարեցինք: Նա սկզբում չէր պատասխանում մեր զանգերին: Բայց երբ վերջապես պատասխանեց, արդեն մտափոխվել էր. «Մի զանգեք, դա ինձ համար շատ ցավոտ ու փակված հարց է, մի անհանգստացրեք ինձ»:
Ինչ է, դրանից մի քանի ժամ առաջ այդ հարցը «ցավոտ ու փակված» չէ՞ր, որ պատրաստակամ էր ամեն ինչ պատմել: Թե՞ հասկանալով` ինչ հարցերի է ստիպված լինելու պատասխանել, գերադասեց առհասարակ լռել: Չնայած` մեկ է, հարցը նրա համար իրականում փակ չէ: Դեռ լինելու է դատավարություն, որի ժամանակ պետք է բացատրի, թե ինչպես է օգնել մորը` պարտակել հոր դին: Կամ էլ պետք է բացատրություն տա, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, որ կապված էր, նույնիսկ` ցանկանում էր ամուսնանալ հոր երբեմնի սիրուհու հետ, ինչն էլ, ըստ նույն լուրերի, այդ օրվա վերջի եւ սպանության հիմնական պատճառը կարող էր լիներ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА