ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սի Ցզինպինը հույս ունի, որ Ֆրանսիան «կառուցողական դեր» կխաղա Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերականգնման հարց

08.09.2017 15:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սի Ցզինպինը հույս ունի, որ Ֆրանսիան «կառուցողական դեր» կխաղա Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերականգնման հարց

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հույս ունի, որ Ֆրանսիան կարող է «կառուցողական դեր» խաղալ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերականգնման հարցում: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի պետական հեռուստատեսությանը: «Կորեական թերակղզու միջուկային խնդիրը վերջնարդյունքում կարող է կարգավորվել միայն խաղաղ միջոցներով, այդ թվում՝ երկխոսության եւ խորհրդատվությունների միջոցով»,- ասել է Ցզինպինը: Մակրոնն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան աշխատում է թերակղզում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ եւ գնահատում է այս խնդրի կարգավորման հարցում Չինաստանի դերակատարումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА