ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արտաքին քաղաքական հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է մեկ օրակարգ ունենան»

08.09.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
 «Արտաքին քաղաքական հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է մեկ օրակարգ ունենան»

Պարզվում է` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին հարցերում որեւէ ընդհանուր կարծիք չունեն: Ավելին` ԱԺ «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին անգամ դեմ են «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորները: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր ԼՈՒԻԶԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ չի գտնում, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու այս հարցը կարող է օրակարգային լինել:

– Յուրաքանչյուր դեպքում` լինի Եվրասիական տնտեսական միությունը, թե Եվրամիությունը, մենք ոչ թե պետք է ասենք` սա կամ նա, այլ եւ-եւ սկզբունքով աշխատենք: Ամենակարեւորը` ճիշտ արտաքին դիվանագիտություն ունենալն է եւ մշակված քայլեր անելը: Եվ սա հենց այն խոցելի եւ կարեւոր տեղն է, որտեղ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է մեկ օրակարգ ունենան: Արտաքին քաղաքական հարցերում պետք է հանդես գանք մի ազգ, մի ժողովուրդ եւ լինենք առաջին հերթին` պետականամետ: Միայն այդ դեպքում կկարողանանք մի քիչ էլ մեր շահերը թելադրել յուրաքանչյուր երկրի` լինեն ԵԱՏՄ անդամ, թե` ԵՄ: Համագործակցությունը միակողմանի չի լինում, միշտ պետք է այնպես անել, որ այդ երկրները մեզ դիտարկեն անխուսափելիորեն իրենց համար կարեւոր, եթե նույնիսկ ոչ այնքան, որքան իրենք են պետք Հայաստանին, ինչքան Հայաստանն իրենց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА