ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«չեմ հասկանում` Հակոբ Հակոբյանը դրանով ի՞նչ է ուզում ասել»

08.09.2017 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«չեմ հասկանում` Հակոբ Հակոբյանը դրանով ի՞նչ է ուզում ասել»


Վերջերս Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, ով ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել «Ծառուկյան դաշինքով» եւ չէր ընտրվել, իր հարզացրույցներից մեկում ասել էր, որ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները խորհրդարանում զբաղվում են լղոզված քաղաքականությամբ: Ավելին, նա անգամ մուլտֆիլմ է նկարել` որոշ պատգամավորներին վերաբերող: «Իրավունքի» հետ զրույցում Հակոբ Հակոբյանը անդրադառնալով այս հայտարարությանը, տեղեկացրեց, որ «Ծառուկյան դաշինքը» նախընտրական շրջանում իր ընտրողներին ներկայացրել է 15 կետից բաղկացած ծրագիր, բայց խորհրդարան անցնելուց հետո որեւէ պատգամավոր այդ ծրագրի մասին չի հիշատակում:
«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր ՎԱՀԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ (Չերիի Վահանը) հակադարձում է Հակոբ Հակոբյանին. «Խորհրդարանի նստաշրջանը նոր պետք է մեկնարկի, չեմ հասկանում` Հակոբ Հակոբյանը դրանով ի՞նչ է ուզում ասել»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց պատգամավորը:
– Գուցե, Հակոբ Հակոբյանը «Ծառուկյան դաշինքից» նեղացա՞ծ է:
– Ես չգիտեմ, այսինքն` իր ասելով մենք ի՞նչ պետք է անեինք, երբ արձակուրդում էինք: Նստաշրջանը նոր է սկսվում, ախր, մենք արձակուրդից հետո չենք էլ աշխատել:

Չցանկանալով այս թեմայով շարունակել զրույցը` փորձեցինք ճշտել նաեւ Վահան Կարապետյանի` որպես գործարար պատգամավորի կարծիքը` Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության վերաբերյալ.
– Մենք այս համագործակցությունից ավելին էինք ակնկալում, բայց դեռ ամեն ինչ առջեւում է: Պարզապես ԵԱՏՄ անդամ դառնալով` մենք ե՛ւ հեծանիվ ենք քշում, ե՛ւ հեծանիվ քշել ենք սովորում: Շատ լուրջ պոտենցիալ ունենք, որը կարող ենք օգտագործել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА