ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք «ԵՎ-ԵՎ»-ի կողմնակից ենք, բայց այդ «ԵՎ»-երը հավասար լինել չեն կարող»

08.09.2017 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մենք «ԵՎ-ԵՎ»-ի կողմնակից ենք, բայց այդ «ԵՎ»-երը հավասար լինել չեն կարող»

«Այն անհիմն հայտարարությունները, թե իբր 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ԵԱՏՄ-ին անդամագրվելու Հայաստանի հայտարարությունը փչացրին մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ` էժանագին հնարք է»: Այսպիսի գնահատական է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` հանդես գալով սեպտեմբերի 4-ին «Արարատ» հեռուստաալիքով: 

«Որոշ դրույթների, կետերի հետ համաձայն չլինելով անգամ` կողմ եմ քվեարկել»

«Մենք չենք փչացրել, չենք փորձել վանել ԵՄ-ին, հակառակը` մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գործի «եւ-եւ»-ի բանաձեւը: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»,- ասել է Հ. Բաբուխանյանը, այնուհետ հավելել. «Բայց մենք պետք է հասկանանք, որ դրանք հավասար «եւ»-եր չեն: Հայաստանի համար Ռուսաստանը եւ Եվրամիությունը չեն կարող լինել հավասար: Նրանք կարող են լինել փոխլրացնող»: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА