ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ըստ վրաց իշխանությունների` Ջավախքում կարեւորը ասֆալտապատումն է, գազաֆիկացումն ու ջրի խնդրի լուծումը

08.09.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ըստ վրաց իշխանությունների` Ջավախքում կարեւորը ասֆալտապատումն է, գազաֆիկացումն ու ջրի խնդրի լուծումը

Աշուղ Հավասու տոնին ներկա լինելով Ջավախքի Այազմա գյուղում կազմակերպված միջոցառմանը` «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու տեղի հայաշատ Ծալկայի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր ԿԱԽԱԲԵՐ ՕՔՐԻԱՇՎԻԼԻԻ հետ, որը Վրաստանի խորհրդարանում ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Մինչ վրաց պատգամավորից կհետաքրքրվեինք ջավախահայության օրակարգային խնդիրների մասին` որպես շրջանից ընտրված պատգամավոր, Կ. Օքրիաշվիլին նախ խոսեց աշուղ Հավասուց եւ կազմակերպված հայկական տոնակատարությունից:

– 90-ական թվականներից Այազմայում նշվում է այս օրը` Հավասու տոնը: Ես երկրորդ անգամ եմ մասնակցում այս տոնակատարությանը, առաջին անգամ նախորդ տարի եմ եղել եւ պետք է ասեմ, որ այս տարի ավելի շատ մարդիկ մասնակցեցին: Սա ուրախալի է: Ի դեպ, միջոցառումից հետո` գյուղացիների հետ մասնակցեցինք նաեւ բանկետի: Չզարմանաք` տեղական, գյուղական բանկետը` իր հայկական ուտեստներով, ամենահամովն է, այդպիսի բանկետ չկա ո՛չ Փարիզում, ո՛չ Նյու Յորքում, ո՛չ էլ մեկ այլ տեղ: Ասեմ նաեւ, որ մեկ օր առաջ էլ եղել ենք հարեւան Ղզրքիլիսայում, որտեղ բացեցինք ամբուլատորիա, ապա նայեցինք բռնցքամարտիկների եզրափակիչ մարտը: Մի խոսքով` արդեն երկու օր է ապրում եմ ծալկացիների կյանքով, եւ ինձ այն դուր է գալիս:

– Պարոն Օքրիաշվիլի, իսկ որպես շրջանի վստահության քվեն ստացած պատգամավոր` ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն:

– Այս շրջանում ես նոր պատգամավոր եմ, որովհետեւ, ինչպես գիտեք, հիմա իրականացվել է ընտրատարածքների միավորում, առաջվա պես ամեն շրջանից մեկական պատգամավոր չի ընտրվում: Այնպես որ, Ծալկայում հայտնվել եմ առաջին անգամ մեկ տարի առաջ: Իհարկե, այսօր շրջանում կան խնդիրներ` թե՛ ընդհանուր, թե՛ առանձնահատուկ: Մենք ունենք ծրագիր, որ 4 տարվա ընթացքում պետք է բոլոր ճանապարհները ասֆալտապատենք, բետոնապատենք: Հայկական գյուղերն ունենալու են նոր ճանապարհներ, որտեղ ջրի խնդիր կա, լուծվելու են, Ծալկայի առնվազն 50 տոկոսը գազաֆիկացվելու է: Շեշտում եմ` մենք չենք ասում` մտածում ենք կամ կփորձենք, այլ պարտավոր ենք անել այս ամենը: Հիմա ամենաբարդ խնդիրը գազաֆիկացման հարցն է, բայց այսօր կարող եմ վստահաբար նշել, որ առաջին տունը, որը Ծալկայում կստանա գազ, կլինի հաջորդ տարվա մայիսին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА