ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընտանեկան բռնության չեղած թեման, մեկ է, Նաիրա Զոհրաբյանին հանգիստ չի տալիս

07.09.2017 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ընտանեկան բռնության չեղած թեման, մեկ է, Նաիրա Զոհրաբյանին հանգիստ չի տալիս

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը` «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ նախագահությամբ`  նիստ անցկացրեց: Ավարտին` հանձնաժողովի նախագահ Ն. Զոհրաμյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվեն մի շարք հասարակական կառույցների հետ քննարկել Արմավիրի եւ Լոռու մարզի դեպքերը: Ըստ էության, նկատի ուներ  Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունը, որի մեջ մեղադրվում է նրա կինը: Հաջորդը՝ Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու` Տիգրան Մարտիրոսյանի սպանությունն է, որի մեջ կասկածվում է վերջինիս կինը:

Այս երկու քրեական գործերն էլ գտնվում են նախաքննական փուլում, եւ անգամ իրավաբաններն են վարանում կանխակալ կարծիքներ հայտնել: Եվ այն, որ այդ գործերով ԱԺ որեւէ հանձնաժողովում նման քննարկում է ծավալվելու, սա արդեն իսկ տարաբնույթ հարցեր է առաջ քաշում: Սակայն, խնդրին մոտենանք այլ տեսանկյունից. Ն.  Զոհրաբյանը կամ իրեն դիմած ինչ-որ ՀԿ- ներ համառորեն շարունակում են այս գործերը, որպես ընտանեկան բռնության վառ օրինակներ, «սղացնել» խորհրդարան եւ ցույց տալ, թե «Ընտանեկան բռնության մա սին» օրենքը օրակարգային խնդիր է Հայաստանի համար: Թերեւս, սա է վկայում նաեւ տիկին Զոհրաբյանի բացատրությունը. «Միգուցե, այդ քննարկման ժամանակ նաեւ հարազատները կլինեն ներկա: Ասեմ, որ այս պահին Արդարադատության նախարարությունից պատասխանեցին, որ «Ընտա նեկան բռնության մասին» օրենքը քննարկման եւ ամբողջացման փուլում է: Ուստի` մենք փորձենք նաեւ ՀԿ-ների հետ միասին հասկանալ այս լրջագույն խնդիրը: Իհարկե, հասկանալի է, որ այստեղ չէ լուծվելու խնդի րը, բայց փորձենք քննարկում կազմակերպել եւ հասկանալ` արդյոք աճել են ընտանեկան բռնության դեպքերը, որովհետեւ, ամեն դեպ քում, այս խնդիրը կա, եւ այն անտեսել հնարավոր չէ»: Թե ո՞ր ՀԿ-ների հետ է Ն. Զոհրաբյանը պատրաստվում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել վերոնշյալ հարցը, նա «Իրավունքի» հետ զրույցում մեկնաբանեց, որ քննարկումը բաց է լինելու բոլոր ՀԿ-ների համար, որոնք մասնակցելու ցանկություն կունենան: Այդուհանդերձ, կոնկրետ ո՞ր ՀԿ-ներն են դիմել` նման քննարկում կազմակերպելու հարցով, Ն. Զոհրաբյանը չմանրամասնեց` ընդգծելով միայն, որ խոսքը մեկ-երկու կազմակերպության մասին է: Ինչեւէ, հիշեցնենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» արհեստածին օրենքի նախագիծը, որտեղ բազմաթիվ էին ընտանիքը խարխլող ականները, ժամանակին հանրային լայն բողոքի պատճառով հեռացվեց ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջից: Այս ամենը հաշվի առնելով` մնում է հիշեցնել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, որ մեզ հետ զրույցում ժամանակին հավատացրել էր, որ դեմ է կանգնելու այն մոտեցումներին, որոնք հակասում է մեր ազգային նկարագրին. «Պետք է ամեն ինչ անենք, որ այդ ականները չլինեն: Ասեմ նաեւ, որ սա մեր պարտավորություններից է, որը Հայաստան- ԵՄ նոր իրավական փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ պետք է կատարենք: Բայց պարտավոր չենք վերցնել եւ copy-paste անել որեւէ երկրի օրենք, որը բացարձակապես հարիր չէ մեր արժեհամակարգին եւ վնասելու է մեր ավանդական ընտանիքը: Դրանում ինքս լինելու եմ ամենանախանձախնդիր անձնանցից մեկը»:

Ու ստացվում է, որ Եվրոպան նորից պարտադրում է, մեր չինովնիկներն էլ՝ փորձում են հրամանը կատարել: Այլ հարց է, թե եվրոպաներից կոնկրետ ովքե՞ր են պարտադրողները, այն նույն սուպերլիբերալնե՞րը...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА