ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որոնք են տղամարդկանց հիմնական վախերը

07.09.2017 14:35 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Որոնք են տղամարդկանց հիմնական վախերը

Պարտավորություններից վախ

Տղամարդիկ եւ կանայք հաճախ վախենում են պարտավորություններից: Ոմանք նույնիսկ վախենում են հանգստյան օրերին սերիալի դիտում ծրագրել. իսկ եթե չստացվի՞: Միջին վիճակագրական տղամարդու համար պարտավորությունները երբեմն նշանակում են զիջումներ եւ զոհողություններ: Բայց դա չի նշանակում, որ լուրջ հարաբերությունները կփոխեն ձեր բնավորությունը կամ էությունը: Եթե վախենում եք պարտավորություններից, մասնավորապես՝ նրանցից, որոնք կապված են հարաբերությունների հետ, հիշեք. նախ՝ ամուսնությունն ավելի շատ շահեկան է տղամարդկանց, ոչ թե կանանց: Բացի այդ՝ ամուսնությունը դրական է ազդում տղամարդու առողջության վրա: Եվ երբ ձեր կյանքում լինի պահ, երբ պատրաստ կլինեք պարտավորություններ ստանձնել, հիշեք, որ վախենալը նորմալ է: Նորմալ չէ փախչել փոխըմբռնումից եւ սիրուց:

Պարտավորությունների բացակայության վախ

Գոյություն ունի նաեւ հակառակ իրավիճակ, որում տղամարդն անհավանականորեն վախենում է մենակ մնալ: Ոչ ոք չի ուզում միայնության մեջ ծերանալ, այդ պատճառով մշտական զուգընկեր որոնելը լավ է: Ուզում եք հարաբերություննե՞ր ունենալ: Հրաշալի է: Պարզապես հիշեք, որ պետք չէ հորձանուտը նետվել: Չնայած տղամարդիկ սովորաբար դիմացկուն են ու իրենց ուժերին վստահ, հոգու խորքում մերժված լինելու վախն ունեն: Եվ որքան տղամարդը մեծանում է, այդ վախն ավելի զորեղ է դառնում: Դրա դեմ կարելի է պայքարել՝ հասկանալով, թե ինչպես է գործում տղամարդկանց հոգեբանությունը:

Յուտայի համալսարանի հետազոտողները վստահ են. երբ տղամարդու շուրջը քիչ կանայք են մնում, նա ավելի դյուրին է համաձայնվում լուրջ հարաբերությունների: Թույլ մի տվեք ձեր ներսում գտնվող հրեշներին ուտել ձեզ։ Ի վերջո, դուք արժանի եք սիրո եւ հարգանքի:

Էմոցիոնալ լինելու վախ
Հասարակության պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը, հեռու են իրականությունից: Երբ փոքրիկ տղան վնասում է ծունկն ու սկսում է լաց լինել, նրան ասում են. «Դու տղամարդ ես: Իսկ տղամարդիկ լաց չեն լինում»:

Հնարավոր է՝ տղամարդիկ իսկապես լաց չեն լինում, բայց գիտնականները, ամեն դեպքում, խորհուրդ են տալիս դրական վերաբերվել էմոցիոնալությանը: Զգացմունքները թաքցնելու եւ մշտապես շուրջը պատ կառուցելու սովորությունը ոչ միայն վատ է, այլեւ վնասակար: Բոլորս էլ մարդ ենք, եւ զգացմունքներն արտահայտելը նորմալ է: Սովորեք ճիշտ արձագանքել ձեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ, ովքեր արտահայտում եւ կառավարում են սեփական էմոցիաները, նաեւ ավելի պահանջված աշխատողներ են:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА