ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նաիրիտի» աշխատակիցներին զայրացրել ու զարմացրել է կառավարության պատասխանը (Տեսանյութ)

07.09.2017 13:13 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նաիրիտի» աշխատակիցներին զայրացրել ու զարմացրել է կառավարության պատասխանը (Տեսանյութ)

«Այսօր» Երեւանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ կրկին հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց` պահանջելով թույլ տալ, որպեսզի ներդրողները հնարավորություն ունենան աուդիտ անցկացնեն գործարանում` հասկանալու համար, թե սնանկացման կառավարիչը որքանով է վնասել գործարանին եւ որքան գումար պետք գործարանը վերագործարկելու համար:
«Իրավունքի» հետ զրույցում գործարանի ինժեներ-քիմիկ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նշեց, որ մեկ շաբաթ առաջ վերանոշյալ պահանջով նամակ են ուղարկել կառավարություն, որի պատասխանը նրանց շատ է զարմացրել ու զայրացրել. «Ցանկացած երկրում, եթե ներդրող է հայտնվում` կառավարությունը մի վատ բան էլ փակում է, որ այդ երկրի տնտեսությունը զարգացնի, իսկ մեր կառավարությունը մերժում է: Մինչեւ այժմ համաձայնագիրը չի ստորագրում»,-նշեց մեր զրուցակիցը:


Մանրամասները`տեսանյութում.


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА