ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտահանողների ԱԱՀ-ն կվերադարձվի ավելի կարճ ժամանակահատվածում. Կարեն Կարապետյան

07.09.2017 12:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Արտահանողների ԱԱՀ-ն կվերադարձվի ավելի կարճ ժամանակահատվածում. Կարեն Կարապետյան

Այսօր մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ տվեց: Դրանցից մեկը վերաբերում է գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումներին ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետներին:

 «Կառավարությունում  կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը, որոշ դեպքերում ֆինանսական դժվարություններ կարող են ստեղծվել իրենց համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց երկօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ավելացված արժեքի հարկի վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА