ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ

06.09.2017 22:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ


Էս ինչ զուլում աշխարհ ա, ուրիշ պետություններ փող են տալիս, որ Եվրամիություն մտնեն, Անգլիան հիսուն միլիարդ եվրո պիտի տա, որ դուրս գա:
**
ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՅԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԴԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ 1:4 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
– Մենք չէինք ուզում, այդպես ստացվեց…
**
ԴԱԲՐՈ Է ՊԵՏՔ
(ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ` «ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՆՈՐԻՑ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԿԱՌԱՋԱԴՐՎԵՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ արցախցիների` Արկադի Ղուկասյանը կառաջադրվի այն ժամանակ, երբ Բակո Սահակյանը հոգնի նախագահ աշխատելուց, ու Սամվել Բաբայանը թողնի:
***
ԺԿխԿլ  ղԸճժլ!
(ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՅԴ բյուրոյից հայտնում են, որ իրենց գյոզալական կադրերին թողած, պիտի ինչ-որ Խաչիկի ձրի հաց տան, ինչ ա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկն ա: 
**
ԿԱՐԱՊԸ, ԽԵՑԳԵՏԻՆՆ ՈՒ ԳԱՅԼԱՁՈՒԿԸ
Ինչքան կուզեն` իրենց տանջեն,
Երբ ընկերներն համերաշխ չեն,
Օգուտ չունեն բռնած գործից.
Այ, մի առակ կյանքի փորձից,
Թեեւ անցուկ,
Բայց ոչ մոռցուկ…
Մի Փաշինյան, մի Սարգսյան, մի Մարուքյան…
**
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА