ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՒՅՐ ՎԱՐՊԵՏԸ ԲՈԼՈՐԻՑ ԼԱՎ ԷՐ ՏԵՍՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԳՈՒՅՆԵՐԸ

06.09.2017 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՅՐ ՎԱՐՊԵՏԸ ԲՈԼՈՐԻՑ ԼԱՎ ԷՐ ՏԵՍՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԳՈՒՅՆԵՐԸ

Հայ մեծանուն աշուղ Հավասու մահից 40 տարի անց, իր հայրենի Ջավախքի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում օրերս բացվեց փոքրիկ պուրակ, որտեղ իրեն հատուկ Image may contain: 4 people, outdoorկերպարով, սազը ձեռքին վեր է խոյացած աշուղ Հավասու հուշարձանը: Հավասու համագյուղացիների համար այն այսուհետ դարձավ մի հուշատեղի, որտեղ կճեմեն, կզրուցեն կամ էլ` գուցե սեր կխոստովանեն ջավախեցիները` հենց աշուղի երգերով ու նրա ներկայությամբ: 
«Իրավունքը» Հավասու հուշարձանի բացմանն ու տոնակատարությանը եւս ներկա էր` շնորհիվ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Ջավախք» հայրենակցական միության աջակցության: Ըստ հուշարձանի բարերար Էդգար Արամյանի` գուսանի երազանքն իրականացավ. «Ամեն տարի հավաքվում էիք այս տարածքում, հիշում Հավասուն, կատարում նրա երգերը, բայց այսօր, կարծում եմ, նրա երազանքը կատարվեց: Իսկապես արդար չէր, որ  Ախալքալաքում կար Հավասու արձանը, իսկ նրա ծննդավայր Այազմայում` ոչ»:

«ՈՐ ՉԵՔ ՄՈՌԱՆՈՒՄ ՀԱՎԱՍՈՒՆ, ԱՅԼ ԱՊՐՈՒՄ ԵՔ ՆՐԱ ԵՐԳԵՐՈՎ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ,Image may contain: 2 people, people standing and outdoor որի մուտքը Վրաստան տարիներ շարունակ արգելված էր, 9 տարի անց, արդեն երկրորդ անգամ էր հայրենի Ջավախքում, հպարտորեն ասաց. «Մեծն այազմեցու` գուսան Հավասու գեղեցիկ անկյուն է ստեղծվել, փոքրիկ պուրակ` շատ տիպական հուշարձանով: Ծալկայի բոլոր երիտասարդներին, հատկապես սիրահարներին, առաջարկում եմ անպայման այցելել Հավասու հուշարձանին, խմել այնտեղի ցայտաղբյուրի ջուրը եւ վայելել այն մեծ սիրո խոսքերը` իրենց սրտից բխած, ինչպիսին  ժամանակին հնչեցրել է մեծն գուսանը, մեր սիրելի Հավասին»,- ապա դիմելով հազարավոր հանդիսականներին` շեշտեց. «Ուրախ եմ, որ չեք մոռանում Հավասուն, այլ ապրում եք Հավասիով, նրա երգերով»:
Ի դեպ, գուսան Հավասու օրը Այազմայում տոնվում է 1991 թվականից եւ ինչպես փաստում էին ներկաները, այս տարի ամենամարդաշատը Հավասու տոնն էր: 

«ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՀԻՎԱՆԴԱՑԱ ՈՒ ԷԼ ՈՉԻՆՉ ՉՏԵՍԱ»

Image may contain: 12 people, people smiling, crowd and outdoorԱսում են, երբ 8 քույրերից հետո ծնված արու զավակ Հավասին` Արմենակը, լույս աշխարհ է եկել հունվարի 6-ին` Քրիստոսի ծննդյան օրը, համագյուղացիները, աչքալուսանք տալով հորը` Պարսամին, ասել են` որդիդ նշանավոր օր ծնվեց, Պարսամ, Աստված տա, որ նշանավոր մարդ էլ դառնա: Սակայն, Պարսամի ոգեւորությունը երկար չի տեւում, 3 տարի անց չարաբաստիկ ծաղիկ հիվանդությունը փոքրիկ Արմենակին հավիտյան զրկում է արեգակի լույսից: Որդուն բուժելու ծնողների ջանքերը ապարդյուն են անցնում` Արմենակը ցմահ դատապարտվում է կուրության. «Երազի պես հիշում եմ լույսի գույնը, հիշում եմ մորս` թոնրի պռնկին նստած, հաց թխելիս, կամ հեքիաթներ պատմելիս: Հանկարծակի հիվանդացա, էլ ոչինչ չտեսա, ոչինչ չզգացի, հավիտենական մի խավար եկավ եւ փակեց աչքերս ու հոգիս»,- մորմոքելով մտաբերել է զույգ աչքերից կույր վարպետը, ով գուցե ավելի լավ էր կարողանում տեսնել աշխարհն ու աշխարհի բազմերանգ գույները, որոնք արտահայտում էր իր երգերում:

«ՀԱՎԱՍՈՒՆ ՀԻՇՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՕԴԱՅՈՒՄ»

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆԻ դիտարկմամբ` Վրաստանն ունի հետաքրքիր ֆենոմեն. «Հայ աշուղական արվեստի խոշորագույնները` Սայաթ-Նովան, Ջիվանին եւ Հավասին Վրաստանում ունեն իրենց տոնը: Նման բան չես ասի ոչ մի երկրի մասին: Դրան գումարածImage may contain: 2 people Վահան Տերյանի, Վիկտոր Հովսեփյանի ու Ղազարոս Աղայանի պոեզիայի օրերը, սրանք մի գորգ են ստեղծել, որի վրա տարեցտարի առկայծում են նոր գույներ, նոր երանգներ: Դրանց թվում մի նոր երանգ է Հավասու հուշարձանի բացումը` իր ծննդավայրում: Հավասին իր ծնունդից 121 տարի անց հուշարձան ունի իր հարազատ ծննդավայրում եւ նրա մահից 40 տարի անց այսպիսի մարդաշատ տոն ունի: Սրա խորհուրդն այն համաժողովրդական սերն է, որ չի նվազում Հավասու անվան շուրջ: Հավասին ոչ միայն աշուղական արվեստի ներկայացուցիչ է, այլ հայ գեղջկական երգի իսկական նվիրյալ, իր բոլոր 4000 բանաստեղծություններով եւ իր հեղինակավոր 150 երգերով, նա կա ու կմնա մեր աշուղական արվեստների գագաթներից մեկը»:
«Իրավունքի» հետ զրույցում Ժ. Սնխչյանը շեշտեց, որ Հավասին միակ աշուղն է, որ եղել է Հայաստանի գրողների միության անդամ. «Նա որպես բանաստեղծ էլ ճանաչվեց եւ լինելով Կովկասի գրեթե բոլոր բնակավայրերում` հաղթեց ադրբեջանական մրցույթներում` Բաքվում, Թբիլիսիում: Նա ժողովրդի մեջ շրջող գրող էր: Երբ դեռ փոքր երեխա էի, Հավասուն հիշում եմ մեր օդայում, սիրում էր ժողովրդին ու ամեն ստեղծած 2-3 երգից հետո շրջում էր սիրած գյուղերով, համերգներ էր տալիս, չափազանց մոտ էր ժողովրդին: Պարզապես նա մարդ էր, որը եկել էր ժողովրդից, ապրում է նրա համար եւ մեռնում` նրա գրկում: Հավասին այսպես էլ ապրում է մեր մեջ»:

«4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԷԻ, ԵՐԲ ՀԱՅՐՍ ԻՆՁ ՏԱՐԱՎ ՀԱՎԱՍՈՒ ՄՈՏ»

Image may contain: 1 person, standing, suit, sky and outdoorՋավախքի «Ղողանջներ» ժողովրդական-գուսանական խմբի գեղարվեստական ղեկավար, երգիչ, երգահան, գուսան Հավասու սան ու նրա երգերը տարածող ԷԴՈՒԱՐԴ ԹԱՄԱՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց. «Մեծ վարպետի` 20-րդ դարի գուսանական գահին նստած արքաներից մեկի` Հավասու արձանը ի վերջո բացվեց իր հայրենի գյուղում: Սա ոչ միայն Այազմայի համար էր, այլ ողջ Ջավախքի ու հայության»,- ապա տարիների հեռուն գնալով` հիշեց. «4-րդ դասարան էի, երբ առաջին անգամ հայրս ինձ տարավ վարպետի` Հավասու մոտ, ինձ երգել տվեց «Խոսիր իմ սազ»-ը, կատարելուց հետո ասաց` տղա ջան, խոստացիր, որ կշարունակես երգել: Դրանից հետո, ես իր համերգների մշտական հանդիսատեսն էի: Կողքի գյուղից եմ ու հիշում եմ, որ մեր գյուղում, երբ համերգ պիտի տար ակումբում, այնքան էր ժողովուրդը լցվել, որ էլ տեղ ու դադար չկար, կոտրում էին ակումբի ապակիները: Ստիպված համերգը տեղափոխվեց ակումբի բակում` բացօթյա:
Մի անգամ, անձրեւոտ օր է լինում, ու սելավը քշում տանում է այն կամուրջը, որով Հավասին պիտի անցներ գնար կողքի գյուղ համերգի: Ու այդպես մոլորված կանգնած է լինում, չի իմանում` ինչպես անցնի: Հարեւան գյուղի ուսուցիչներն իբրեւ ուզում են ծաղրել Հավասուն, թե վարպետ ջան, բա մի էշ չլինե՞ր նստեիր, անցնեիր գետը, Հավասին ասում է` է՜, ո՞ւր է էշ, ինչքան էշ կար` դասատու դարձավ, որտեղի՞ց գտնեմ:
Ասում են` Հավասուն սարի վրա թուրքերը բռնել են, իսկ ընկերը նրան ձիու վրա թողել փախել է: Հավասուն հարցնում են, ո՞վ ես, ասում է` աշուղ եմ: Սազը ձեռքից վերցնում են ու ասում` թե աշուղ ես, դե մի բան երգի: Հավասին սկսում է թուրքերեն երգել` թե սարի գլխին եմ, իմ 4 բոլորը փակեցին, չեմ ճանաչում` ովքեր են, ընկերս թողեց փախավ, ես մնացի մենակ... Այնքան գեղեցիկ է երգում, որ թուրքերը սազը տալիս են ձեռքը ու իրենցից մեկին հանձնարարում, որ այս մարդուն տար իրենց գյուղ հասցրու տուն: Ա՛յ, սա է իր իմաստնությունը»: 
Image may contain: one or more people, people standing and outdoor
Հավասու սանը, որն այսօր զբաղվում է իր վարպետի չհանրայնացված երգերը պահպանելով ու հանրայնացնելով, խոստովանում է. «Վարպետիս` Հավասու երգերը կատարելու ժամանակ ինձ լավ եմ զգում, կարծես ձուկը ջրում: Ցանկացած գուսանի երգ կատարում եմ, բայց իրենը հոգեհարազատ է: Հավասուց այնքան բան եմ սովորել: 100-ից ավելի երգերի հեղինակ-կատարող եմ, ու ավելի շատ իմ վարպետի ոճի մեջ եմ գրում: Հավասին իր երգերում կարծես ունի հավասիական խաղիկներ, գուսաններից յուրաքանչյուրն ունի իր խաղիկը, Հավասունը յուրահատուկ է, ինչպես իր երգերի ցանկը, որոնք այսօր պրոպագանդում եմ ու իմ ամեն համերգին պարտադիր կատարում նրա չերգված երգերից գոնե 2-ը: Ինձ իմ վարպետից միայն այդ ավանդն է մնացել: Իմ սաներին ասում եմ` ինչքան կարող եք Հավասի երգեք, հասկանում եմ` այդ ծափ-ծլընգը հարսանիքներին լավ շախ է տալիս, բայց այդ ժամանակ նրանց մեջ սերմանեք Հավասի»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

ՋԱՎԱԽՔ-ԵՐԵՎԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА