ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կարեւորում է համագործակցությունը ԳԱՎԻ հետ

06.09.2017 19:53 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայաստանը կարեւորում է համագործակցությունը ԳԱՎԻ հետ

Այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ընդունեց Պատվաստանյութերի եւ պատվաստումների գլոբալ դաշինք կազմակերպության`ԳԱՎԻ  անդամներին` Ջոհանա Ուիշնեւսկային, Ջեմիլիա Շերովային, ինչպես նաեւ եւ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին:

Հակոբ Հակոբյանը նախ ողջունեց հյուրերին, ապա կարեւորելով պատվաստանյութերը, փաստեց, որ դրանք հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցներն են եւ Հայաստանի ու ԳԱՎԻ միջեւ համագործակցությունը պետք է շարունակվի. «Բնականաբար հարցը քննարկվելու է կառավարությունում, որովհետեւ մինչեւ այստեղ հասնելը, այն անցնումէ կառավարությունում: Չեմ կարծում, որ  մեր իջեւ համագործակցությունը կդադարի, առավել եւս, եթե մենք համոզվել ենք, որ  ԳԱՎԻ-ից ձեռք բերված բարձր պատվաստանյութերը նորմայի մեջ են: Մեր տվյալները ցույց են տվել, որ կանանց մոտ արքանդի վզիկի հետ կապված խնդիրները գտնվում են ակտիվ փուլում: Հետեւաբար մենք պետք է ունենանք կանխարգելիչ գործողություն»,-նշեց Հ. Հակոբյանը:

Նշենք, որ ԳԱՎԻ-ին Հայաստանին աջակցում է 2000 թվականից՝ երկրում նոր պատվաստանյութերի (Հեպատիտ Բ, հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալենտ, ռոտավիրուսային, պնեւմակոկային, մարդու պապիլոմավիրուսային) ներդրման, ինչպես նաեւ պատվաստումային ծառայությունների օժանդակության ծրագրերով։

ԳԱՎԻ  անդամներ  Ջոհանա Ուիշնեւսկային եւ Ջեմիլիա Շերովային շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար եւ նշեցին, որ այցելության նպատակն է տեղում ծանոթանալ, թե ինչպես է իրավիճակը Հայաստանում եւ փաստեցին, որ Հայաստանում հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրերը տարածաշրջանում լավագույններից են:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА