ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ` ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

05.09.2017 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ` ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ


(ՎԵՐՋԻՆԻՍ` ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Բա յոթ շրջանները որ ուզում ես, գյոռդ ե՞ս տանելու:
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արցախի կառավարությունից հայտնում են, որ Աղաբեկյանին  Արցախի եւ ազատագրված տարածքները վարելու, կուլտիվացնելու եւ ցանելու համար շնորհել են «Արցախի սոցինտեռնի աշխատանքային հերոս» կոչումը:
**
ՔՐԴԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ` ՔՐԴԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԾԱՎԱԼԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Հիմա մենք տենց էլ չհասկացանք` Ախոյանը մե՞ր ախոյանն ա, թե՞ հայերի:
**
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԿԳՆ-ից հայտնում են, որ հաշվի առնելով բուհերի դիմորդների կտրուկ անկումը, որոշել են դրանք միացնել դպրոցներին եւ սահմանել 14-ամյա բակալավրի պարտադիր ուսուցում:
**
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
ԱԻՆ-ից հայտնում են, որ Տրանսպորտի եւ կապի նախարարության շենքը ռումբազերծելու համար ոստիկանության որոնողական աշխատանքներ իրականացնող շներին ներգրավել չի հաջողվել, քանի որ կանեփ-կակաչ միջոցառման ավարտից հետո լոմկի մեջ են եղել:
**
ըժՀժԻևծծԿթԿ ըԿթ ըժՀժԻևՁ
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից հայտնում են, որ Խոսրովի արգելոցի հրդեհի արդյունքում Խոսրով Հարությունյանի ինչքը չի վնասվել:
**
ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ
Ըստ քաղաքագետների` Աշոտյանին Կասպրշչիկն ա Բաքու ուղարկում, որ իր վրա կրակելու համար Ալիեւի հախիցը գա:
**
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
(ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Քանի որ Սարգիս Կասյանը Հայաստանում հիմնադրեց կոլխոզները, իսկ ես ոչնչացրի, ուստի առաջարկում եմ այդ փողոցը վերանվանել իմ անունով:
***
ԱՆՀԱՐՄԱՐ ԲԱՆ ՍՏԱՑՎԵՑ
Ըստ քաղտեխնոլոգների` ԱԺ ընդդիմությունը փողոցների անվանափոխությունների վրա այնքան էներգիա ծախսեց, որ ընդդիմության փոխարեն ուրիշ բան դարձավ:
***
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ԳՑԵՑԻՆ ՇԱՆ ԴԵՄԸ` ՉԿԵՐԱՎ
Ըստ տնտեսագետների` երկրի տնտեսական վիճակն այնքան է վատացել, որ նույնիսկ «Ժառանգությունը» արդեն ոչ մեկին պետք չէ:
***
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅՏՆԻ ԱՆԵԿԴՈՏԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
(ԿԱՍՊԵՐՇՉԻԿԻ ՀԱՎԱՍՏՄԱՄԲ` ԻՐԵՆՔ ՉԵՆ ՏԵՍԵԼ ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ԿՐԱԿԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի` Անջեյ Կասպերշչիկը ադրբեջանցիներին չի տեսնում, բայց շատ ուշադիր լսում է: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА