ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.09.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Վաղուց էինք արդեն մոռացել այնպիսի տարօրինակ կերպարի մասին, ինչպիսին է ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ: Սակայն նա հերթական անգամ ռուսներին հիվանդագին ատելու հետեւանքով բլթացրել է մի հռչակավոր զառանցանք. «Ճիճվաթափությունն իբրեւ ազգային գաղափար: Հայաստանից Ռսաստանի հեռացումն իր 102-րդ բազայով, «գազպռոմով» ու «ռոսգոսստռախով» կարեւոր է ոչ միայն քաղաքական եւ քաղաքակրթական, այլ նաեւ առողջապահական ու բարոյական տեսակետից: Չէ՞ որ նրանց հետ Հայաստանից հեռանալու ու վերանալու են բազմաթիվ ճիճուներ, որոնք գոյատեւում են բացարձակապես ռսական անծայրածին հետույքում»: Դե ինչ ասես սրան, զարմանալով հանդերձ, մնում է բոլոր նրանց, ովքեր չեն զզվում շփվել Խզմալյանի հետ, հորդորեք` հանկարծ այդ տղային ռուսական օղի չտաք: 
Բավականին զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել ՊՊԾ գունդը զավթած զինյալների գաղափարախոս ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ. «Կարծիք կա, որ եթե մեզ բանտում ամեն օր չեն խոշտանգում, հաց ու ջրից չեն զրկում, մենք կարողանում ենք հայտարարություններ հրապարակել, ուրեմն համագործակցում ենք ռեժիմի հետ, կամ էլ որեւէ արժեք չունենք: Այս բացարձակապես սխալ կարծիքն արդյունք է սխալ համեմատության: Այսօր-ը համեմատվում է Արշիպելագ ԳՈՒԼԱԳ-ի մասին պատմությունների կամ, լավագույն դեպքում` 20 տարի առաջվա հայաստանյան իրականության հետ»: Սակայն ամենազարմանալին եզրակացությունն է. «Հիմա համակարգը փափուկ ուժի զգալի բաղադրիչով է հիբրիդային պատերազմ մղում մեր ժողովրդի ու պետականության դեմ: Եվ բռնությունն էլ, ըստ այդմ` փափուկ ուժի ներառմամբ հիբրիդային ձեւով է կիրառում: Սակայն ժամանակին համահունչ չլինելու եւ թուլության, սպառվածության պատճառներով ռեժիմի վարած հիբրիդային պատերազմն ավարտվելու է նրա հիբրիդային պարտությամբ»: Հարգելի ընթերցող, բան հասկացե՞լ եք այդ մարդու ասածից: Եթե հասկացել եք, մեզ էլ ասեք:
Մեզ անզարմանք չթողեց եւ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ղեկավարած հիմնարկը, որ կոչվում է Բնապահպանության նախարարություն: Ախուրյան գետում հազարավոր ձկներ սատկելու առնչությամբ նախարարության մամլո խոսնակը հայտարարում է. «Ախուրյանի ջրամբարում ջրի քանակությունն անբավարար է, ինչը առաջ է բերել թթվածնի պակաս, այս հանգամանքն էլ ձկների` ջրի մակերեւույթ բարձրանալու պատճառ է դարձել»: Իսկ շարունակությունը էլ ավելի զարմանալի է. «Քանի որ ջրամբարը գտնվում է սահմանային գոտում, նախարարությունը աշխատանքներ է տանում թույլտվություն ստանալու` սահմանապահ ծառայությունից ջրի նմուշառում իրականացնելու համար` պարզելու, թե ջրի պակասից է արդյոք ձկների նման վարքը, թե այլ պատճառներ կան»: Լավ, ինչ ասես, բնությունը պահպանել չեք կարողանում, գոնե խոսքներդ առանց ներքին հակասությունների կառուցեք:
Թուրքիայում ԻՆՑԵՍՏԻ` ծնողների եւ երեխաների, եղբայրների եւ քույրերի, արյունակից այլ հարազատների միջեւ սեռական հարաբերությունների տարածվածության մակարդակը կազմում է 40 տոկոս: Այս մասին գրում է թուրքական «Hurriyet» թերթի կայքի թղթակից Մելիս Ալփհանը: Հոդվածի համար հիմք են ծառայել Թուրքիայի Կանանց միությունների ֆեդերացիայի (THDF) անցկացրած «Թուրքիայում ինցեստի աշխարհագրությունը» խորագրով ուսումնասիրության արդյունքները: Ճիշտն ասած, թուրքին ճանաչողը այդ հետազոտության արդյունքներից չի զարմանում: Ախր, եթե դիտարկենք թուրքերի լրիվ տմարդի ճիվաղային ոճիրները, ապա պարզ է դառնում, որ դրան ընդունակ են միայն մուտանտները: Դե, իսկ ինցեստի այդպիսի տարածվածությունը հանգեցնում է նրան, որ հաստատ կեսը մուտանտ են ծնվում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА