ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջիկա օրերին ՀՀ–ում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ջերմաստիճանը կլինի փոփոխական

05.09.2017 14:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Առաջիկա օրերին ՀՀ–ում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ջերմաստիճանը կլինի փոփոխական

Սեպտեմբերի 6-10-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, 9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.60C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.70C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.00C

Հանրապետության տարածքում`

 


Երևան քաղաքում՝

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА