ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քեմբրիջի դքսուհին սպասում է 3-րդ երեխային. Քենսինգթոնյան պալատ

04.09.2017 14:47 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Քեմբրիջի դքսուհին սպասում է 3-րդ երեխային. Քենսինգթոնյան պալատ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Քենսինգթոնյան պալատը պաշտոնապես հայտարարել է, որ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը պատրաստվում են 3-րդ անգամ ծնող դառնալ:

Պալատի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու թագավորական ընտանիքի մյուս անդամներն անչափ ուրախ են այս կապակցությամբ:

Հայտնի է նաև, որ ինչպես և նախորդ հղիությունների դեպքում, այս անգամ ևս 35-ամյա դքսուհու մոտ տոքսիկոզ է, և նա միառժամանակ կհրաժարվի հանրային այցելություններից ու միջոցառումներից:

Նշենք, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն ամուսնացել են 2011թ.: Նրանք ունեն 2 երեխա՝ 4-ամյա արքայազն Ջորջն ու 2-ամյա արքայադուստր Շառլոթը, որոնք բրիտանական գահի ժառանգների թվում 3-րդն ու 4-րդն են:

 

Картинки по запросу kate middleton kids

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА