ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տասը նշան, որ նա հիմարացնում է ձեզ

03.09.2017 22:48 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Տասը նշան, որ նա հիմարացնում է ձեզ

1. Նա չի զանգահարում, երբ խոստանում է

Երբեմն կարող է այնպես ստացվել, որ նա պարզապես չի կարողանա ձեզ զանգահարել, սակայն եթե դա կրկնվում է մի քանի անգամ, նշանակում է, դուք նրա համար այնքան էլ կարեւոր չեք։ Եթե երիտասարդն իսկապես ցանկանում է հարաբերություններ սկսել, նա չի մոռանա զանգահարել։

2. Նա հաճախ է ուշանում եւ չի զանգահարում՝ ձեզ զգուշացնելու համար

Մարդիկ կարող են ուշանալ տարբեր պատճառներով, բայց նրա զանգը ձեզ կհանգստացնի եւ կզգուշացնի ուշացման մասին։ Պարզապես պետք է հարգել մեր եւ ուրիշի ժամանակը։ Մենք կարող ենք ներել ուշացումները, նույնիսկ երբ դրանք շատ հաճախ են լինում (ոմանք պարզապես չեն կարողանում ճիշտ հաշվարկել ժամանակը), բայց չնախազգուշացնելը խոսում է այն մասին, որ նա այնքան էլ չի անհանգստանում ձեր մասին։ 

3. Նա չի գալիս եւ չի զանգահարում, երբ ցանկանում եք նրան տեսնել 

Նման վարքագիծը ներելի է միայն այն պարագայում, եթե նա կորցրել է գիտակցությունն ու հիվանդանոց տեղափոխվել։ Իսկ մյուս դեպքերում, եթե մնաք նրա հետ, ապա շատ խոցելի իրավիճակում կհայտնվեք, որը ձեզ համար վատ ավարտ կունենա։

4. Նա «օրենքներ է սահմանել», թե որքան հաճախ կարող եք տեսնվել

Այլ բան է, օրինակ, կոնկրետ օրերի պոկեր խաղալ ընկերների հետ կամ նման մի բան։ Բայց եթե նա, օրինակ, միայն հանգստյան օրերն է ձեզ հատկացնում, մատնանշում է, որ նա այլ տարբերակներ եւս ունի եւ դեռ մեկ ուրիշին է փնտրում։

5. Նա ձեր մասին ավելի գիտի, քան դուք նրա մասին

Եթե նրա հետ շփվելիս դուք ավելի շատ եք խոսում եւ եթե նրանից անձնական որւեէ բան եք հարցնում եւ նա քիչ է պատմում եւ, առհասարակ, քիչ է խոսում իր մասին, հնարավոր է, նա ինչ-որ բան է թաքցնում կամ չի ցանկանում մտերմանալ ձեզ հետ։ Շատ երիտասարդներ չեն սիրում շատախոսել, բայց եթե նա ձեզ չի պատմել իր անձնական կյանքի մանրամասները, օրինակ՝ որտեղ է մեծացել եւ այլն, եւ եթե ձեզ անորոշ պատասխաններ է տալիս, նշանակում է՝ ցանկանում է ձեզ հեռու պահել իր անձնական կյանքից։

6. Դուք նրա մասին շատ ավելին գիտեք, քան նա ձեր մասին

Դա մեդալի հակառակ կողմն է։ Եթե նա այնքան է տարված իր մասին խոսակցություններով եւ չի հետաքրքրվում, թե ինչով եք սիրում զբաղվել, պետք է զգոն լինել։ Լավ լուրն այն է, որ խնդիրը ոչ թե ձեր, այլ նրա մեջ է։ Նման երիտասարդին բացի իրենից ոչ ոք չի հետաքրքրում։ Նրանից հեռու մնացեք։

7. Նա ոչ ոքի չի պատմում ձեր մասին

Եթե նա ձեզ չի ծանոթացնում ընկերների հետ, նախընտրում է առանձին հանդիպումները, նշանակում է՝ նա դեռեւս վստահ չէ ձեզ հետ լուրջ հարաբերությունների հարցում: Իհարկե՝ դուք կարող եք խուսափել նրա ամուրի ընկերների հետ հաճախակի հանդիպելուց, բայց նրանք գոնե պետք է իմանան ձեր մասին:

8. Նա ձեզ ընտանիքի հետ չի ծանոթացնում

Իհարկե՝ ընտանիքի հետ հանդիպման հրավիրելը կարեւոր քայլ է, եւ եթե դա տեղի չի ունենում, նշանակում է՝ նա ձեզ դեռ լուրջ չի ընդունում: Սակայն կա նաեւ տարբերակ, որ նրան շփոթեցնում է սեփական ընտանիքը: Բայց եթե դուք կարեւոր եք տղամարդու համար, նա անպայման ձեզ կտեղեկացնի այդ մասին: Բանն այն է, որ եթե դուք հանդիպում եք, ասենք, 6 ամիս, եւ նա ձեզ դեռ չի ծանոթացևել ընտանիքի հետ, ժամանակն է այդ մասին հարցնել նրան:

9. Նա տոները ձեզ հետ չի անցկացնում

Լինում են իրավիճակներ, երբ նա չի կարող դա անել, օրինակ՝ եթե ամուսնալուծված տղամարդ է եւ պետք է ժամանակ անցկացնի իր երեխաների հետ: Բայց նույնիսկ այդ դեպքում նա պետք է ձեզ ժամանակ հատկացնի ընտանիքի հետ տոները նշելուց առաջ կամ հետո: Եթե այդպես չէ, ուրեմն այլ խնդիրներ կան:

10. Նա բազմաթիվ կին ընկերներ ունի եւ այդ մասին հասկացնում է ձեզ

Տղամարդու եւ կնոջ միջեւ պլատոնական ընկերությունը հազվադեպ երեւույթ է: Սովորաբար նման դեպքերում «ընկերներից» մեկը զգացմունք է ունենում մյուսի հանդեպ: Եվ երբ տղամարդը հարաբերություններ ունի, նա քիչ ժամանակ է ունենում ընկերների համար:

Եթե նա այդպես է վարվում, ուրեմն խաղում է ձեզ հետ, եւ դա էմոցիոնալ առումով առողջ տղամարդ գտնելու ծանրակշիռ պատճառ է, որի հետ կարող են նորմալ հարաբերություններ կառուցել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА