ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ախուրյանի ջրամբարում տեղի ունեցածը բնապահպանական աղետ է

02.09.2017 15:13 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ախուրյանի ջրամբարում տեղի ունեցածը բնապահպանական աղետ է

Հայաստանի տարածքի ամենամեծ`Արխուրյանի ջրամբարում, որը գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ջրամբարում եղած ձկները ոչնչացման եզրին են հայտնվել, քանի որ այնտեղի ջուրը գնալով նվազում է:

«Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միության» նախագահ ԱՐԹՈՒՐ ԱԹՈՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ Ախուրյանի ջրամբարի ջուրը հավասար իրավունքներով մի մասը պետք է Հայաստանն օգտագործի, մյուսը` Թուրքիան. «Ախուրյանի շրջանը, Արմավիրի, Արարատի մարզերը ՀՀ կառավարության որոշմամբ համարվել է չորային գոտի: Իսկ այս տարի երաշտ էր, որով էլ պայմանավորված ջուր չկա: Պետք չէ ասել, թե ջուրը վաճառում ենք թուրքերին այդ պատճառով էլ ջուր չկա»,-ընդգծեց մեր զրուցակիցը եւ ընդգծեց, որ Ախուրյան ջրամբարում ջուրը կուտակվում է Արաքսի ջրերի հաշվին եւտեղեկատվություն ունի, որ Թուրքիան իր երկրի տարածքում ամբարում է այդ ջրերը, քանի որ ցանկանում է ջրամբարի հարցում ձեռք բերել տնօրինման միանձնյա իրավունք. «Մենք էլ նախատեսել ենք կառուցել չորս ջրամբար` Արարատի, Շիրակի, Վեդիի եւ Եղվարդի»,-շեշտեց Ա. Աթոյանը: Նրա բնորոշմամբ` Ախուրյանի ջրամբարում տեղի ունեցածը դասվում է բնապահպանական աղետների շարքին, ինչը Թուրքիայի գործունեության հետեւանքն է. «Կարծում եմ` պետական մակարդակով այս հարցը պետք է բարձրացվի, բացի այդ, խնդիրը դարձնել ազգային քննարկման թեմա, սկսվի միջազգային հետաքննություն»,-եզարփակեց Արթուր Աթոյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА