ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինսկի խումբը խուսափում է հակադրվել Ադրբեջանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

02.09.2017 14:32 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Մինսկի խումբը խուսափում է հակադրվել Ադրբեջանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս հայ-ադրբեջանական սահմանի Չինարիի ուղղությամբ ԵԱՀԿ դիտորական առաքելություն իրականացնողների ուղղությամբ արձակած ադրբեջանական կրակոցներից հետո, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարել էր, որ դժվար էր կողմնորոշել, թե որ կողմից էին կրակում: Այս անգամ էլ կարծես թե, ԵԱՀԿ Մինսկի խումբը խուսափեց հասցեական հայտարարությունից:
«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ խոսելով Մինսկի խմբի ոչ հասցեական հայտարարություններից, նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը  դիվանագիտական առումով խուսափում է Ադրբեջանի հետ բոլոր կապերը վերջնակապես դադարեցնելուց. «Չեմ արդարացնում Անջեյ Կասպշիկի հայտարարությունը, նա եւ համանախագահները շատ լավ գիտեն, ով է սկսում սադրանքները: Լավ իմանալով ճշմարտությունը, Մինսկի խումբն ադրբեջանական սադրանքներին հետեւանքներ չի տալիս, առ այն, որ իր կարեւորությունն այս հակամարտության կարգավորման մեջ հարցականի տակ չդրվի»,-ընդգծեց Ա. Աշոտյանը:
Մանրամասները`տեսանյութում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА