ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ

01.09.2017 22:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
 ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ


(ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎՐԱՆԵՍԹԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՇՈՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ցեղակրոնների, Աշոտյանի` Բաքվում հայտնվելուց հետո ոչ թե Սյունիքն են տալու Ադրբեջանին, այլ Նժդեհի պատգամին հլու` Բաքուն են կցելու Սյունիքի մարզին:
**
ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԱԿԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ
ԱԻՆ-ից հայտնում են, որ Խուստուփի լանջերի հրդեհը չեն մարում, քանի որ կարծում են, թե այն Նժդեհի ահից ինքը կմարի:
**
ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑ
(«ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի կոմունիստները, ի պատասխան «Ելքի» պահանջի, հանդես են եկել հակընդդեմ պահանջով` Թոխմախի Մհերից վերցնել նրա մականունը եւ տալ Նիկոլին ու նրան այսուհետ անվանել Թոխմախի Նիկոլ:
**
ՀԱՅՏՆԻ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՆԴԱՌՈՒԻՆ ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հատուկ էին դիպուկահարին մարդաշատ վայր ուղարկել, քանի որ այնտեղ խորհուրդ տվողները շատ էին:
**
ԲՈԼՈՆԻԱՅԻ ՀՈՒՇԱԳՐԻ ԽԵՐԸ
(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՔԱՌԱՍՈՒՆ ՀԱԶԱՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՍ ՏԱՐՎԱՆԻՑ ՏԱՍՆԵՐԿՈՒԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կրթության եւ գիտության նախարարությունից հայտնում են, որ այս տարի առաջին անգամ Հայաստանում շուրջ քառասուն հազար երեխա կդատապարտվի տասներկու տարի կալենդարնի նստելու` առանց համաներման եւ վաղաժամկետ ազատման իրավունքի:
***

***
ՆՇՄԱՐՎՈՂ ԿՐԻԶԻՍ
(ՇՇԻ ՄԵԼՈՅԻՆ` ՇՇՈՎ ԽՓԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ շիշ հավաքողների միության` որ ամեն եկող-գնացող Շշի Մելոյի գլխին շշով խփի, վերջինս հաստատ կսկսի շշի պակասորդ տալ:
***
ՏՈՌՈ
(ԴԱՎԻԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ` ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եթե ցուլը կատաղում է կարմիր գույնից, ապա մեր չինովնիկները կատաղում են կանաչ գոտիներից:
***
ՆՈՐ ԹԵԺ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՍԱՑՎԱԾՔ
Հայաստանում ընդդիմության անունը կա, ամանումը չկա:
***
ԻՋԵՔ ՋՐԻ ՀԱՏԱԿԸ, ՄԻՆՉԵՎ ԱՆՑՆԻ ՎՏԱՆԳԸ
(ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՆ ԻՐ ԲԵԶՆԵՍՆԵՐՈՒՄ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՍՍԻՎՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղաքագետների միության` «Հայկական վերածնունդի» նախագահ Արթուր Բաղդասարյանը իր քաղաքական վոժդերին տեղավորել է տարբեր բիզնեսներում եւ հարմար քաղաքական իրավիճակի փոփոխությունների դեպքում նորից կգա նրանց վերածննդի հարմար պահը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА