ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

14 հանրային դեմքեր, որոնց ընտանիքներում այսօր հնչեց առաջին զանգը

01.09.2017 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
 14 հանրային դեմքեր, որոնց ընտանիքներում այսօր հնչեց առաջին զանգը

Առաջին զանգ, առաջին քայլեր` դեպի գիտելիքի անսահման աշխարհ, այդ թվում նաեւ հույզեր` աշակերտական նստարանին. սրանք գուցե մանկությունից պատանեկություն գնացող ճանապարհի ամենաքաղցր հուշերն են: Բայց օրը կրկնակի անմոռանալի ու անբացատրելի է նաեւ այն ծնողների համար, նաեւ հանրային դեմքերի, ովքեր այսօր երեխայի ձեռքը բռնած ճանապարհ են ընկել դեպի դպրոց: Սակայն նրանցից շատերը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում լինելու պատճառով ստիպված են թաքցնել հույզերն ու անսպասելի արցունքները, ինչը ոչ միշտ է նրանց հաջողվում: 
«Իրավունքն» իր փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, թե որ ճանաչված ծնողներն են այսօր իրենց երեխաների հետ առաջին քայլերն արել դեպի դպրոց:

Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ՌՈՒԲԵՆ ՋԱՂԻՆՅԱՆԻ դուստրը` ՕՌՆԵԼԱՆ եւս հազարավոր առաջին դասարանցիների նման այսօր առաջին անգամ ոտք դրեց դպրոց:

Դստերը Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց ուղեկցեց անձամբ Ռ. Ջաղինյանը, տիկնոջ` Թամարայի հետ:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր ՀԱՅԿՈՅԻ եւ երգչուհի-դիզայներ ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԻ որդի ԱՐՄԱՆՆ այսօրվանից աշակերտ է:

Ծնողները միասին են որդուն ուղեկցել` Երեւանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց:

«Չորս տարբերակ» խմբի երգչուհի, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Image may contain: 9 peopleՔՆԱՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ ու ամուսինը` Կարենը, եւս կատարեցին իրենց ծնողական պարտականության ամենահաճելի պահը` որդուն` ՏԻԳՐԱՆԻՆ ուղեկցեցին առաջին դասարան: 

Ռեփեր Հ.Տ. ՀԱՅԿՈՆ եւ նրա կինը` Սյուզին, դպրոց ճանապարհեցին իրենց առաջնեկին, դստերը` ՋԵՍԻԿԱՅԻՆ:

 Երեւանի գլխավոր դիզայներ ԳԱԳԱ ԱՄԱՏՈՒՆԻՆ, տիկնոջ` Նաիրայի հետ Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց ուղեկցեցին որդուն` ՀԱՅԿԻՆ:

Ի դեպ, Գագա Ամատունու որդին, Ռուբեն Ջաղինյանի դուստրը եւ Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի որդին սովորում են նույն դասարանում:

Հումորիստ, երգիչ Արամ MP3-ն ու նրա կինը` Աննան եւս իրենց առաջնեկին` ԱՌՆՈՅԻՆ ուղեկցեցին առաջին դասարան: 

 Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի մեկնաբան ՇԱՀԱՆԵ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ համար օրը կրկնակի նշանավոր է` հեռուստամեկնաբանը դպրոց ճանապարհեց իր զույգ դստրերին` ԼՅՈՒՍԻԻՆ եւ ՆԵՆՍԻԻՆ:Image may contain: 2 people, people smiling, food

Հեռուստահաղորդավարներ ՍՈՒՐԵՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻ ու ՅԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ դուստր ԱԴԵԼԸ եւս ծնողների ձեռքը բռնած իր առաջին քայլերն արեց դեպի դպրոց:

Ռեփեր ՀԱՄՈՆ եւ «Էդգար Էլբակյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի, բեմադրիչ ԼԻԼԻ ԷԼԲԱԿՅԱՆԸ եւս դպրոց ճանապարհեցին իրենց առաջնեկին, դստերը` Էլմիրային:

Ամերիկաբնակ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆՉԻԿԻ` Արմեն Գոնդրաչյանի որդին` ՄԻՔԱՅԵԼԸ եւս առաջին անգամ կնստի աշակերտական նստարանին, սակայն` ԱՄՆ-ի քոլեջներից մեկում:

 Ամերիկաբնակ հայտնի պարող ՄԻՀՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ զույգ դուստրերը` ԼԻԼԻՆ եւ ՍՈՖՅԱՆ նույնպես դպրոցահասակ են, նրանք եւս դպրոց իրենց առաջին քայլերը կանեն արդեն ԱՄՆ-ի քոլեջներից մեկում:

Հումորիստ, դերասանուհի ԶԱՌԱ ՍԱՀԱԿՅԱՆՆ ու պրոդյուսեր ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւս իրենց առաջնեկին` ՆՈՅԻՆ ճանապարհեցին դեպի առաջին դասարան:

Դերասան ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու կինը` Աննան եւս իրենց որդուն` ԱԼԵՔՍԻՆ, ուղեկցեցին դեպի առաջին դասարան:

«Իրավունքի» հետ զրույցում Գնելը փոխանցեց, որ հուզված է, քանի որ կյանքում առաջին անգամ է որդուն ուղեկցում առաջին դասարան: Դերասանը նաեւ տեղեկացրեց, որ որդին տառաճանաչ է ու հույս հայտնեց, որ չի դժվարանա դպրոցում:

Իսկ դասերը սովորեցնելու հարցում, դերասանն ասաց, որ զբաղվածության պատճառով այդ բարդ եւ միեւնույն ժամանակ հաճելի պարտականությունը կկատարի լեզուների մասնագետ մայրը` Աննան: Իսկ ինքն էլ` հաճույքով, մեկ-մեկ, կստուգի դասերը` եթե զբաղվածությունը թույլ տա:

 Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ ու Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԹԵՀՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ դուստրը` փոքրիկ ԱԻԴԱՆ եւս այսօր դարձավ աշակերտուհի:

Դերասան հայրիկն «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ, որ անբացատրելի զգացողություններ է ապրել. «Դե առաջին երեխաս չէ, որ գնում է դպրոց, ուղղակի` Աիդան գնալու է այն դպրոցը, որտեղ ես եմ սովորել: Ինչպես 27 տարի առաջ ինձ իմ ծնողներն են ձեռքս բռնած տարել նույն դպրոց, այնպես էլ ես ու Թեհմինեն Աիդայի ձեռքը բռնած գնացինք: Չեմ խոստանում, որ հաջորդաբար ամեն օր ես կտանեմ նրան դպրոց, բայց ինձ համար կարեւոր էր, որ առաջին օրն ինքս ուղեկցեմ»,- ասաց երջանիկ հայրիկը ապա հավելեց. «Աիդան բնականաբար չի գիտակցում, թե ուր է գնում, իր համար դպրոցն ավելի մեծ խաղահրապարակ է, բայց, կարծում եմ, նա լավ կսովորի, կսիրի սովորելը»: 
Դերասանն անկեղծացավ, որ դստեր դասերը սովորեցնելու հաճելի եւ դժվար պարտականությունը վստահել են Աիդայի տատիկին` Իշխանի մայրիկին, դա բացատրեց այսպես. «Որովհետեւ հայրիկն ու մայրիկը խիստ զբաղված են, բայց ինչով կարող են` կօգնեն տատիկին»,- ապա կատակելով հավելեց. «Իրականում` ծնված օրվանից Աիդային ավելի շատ մայրս է պահել, Թեհմինեն շատ վաղ վերադարձավ աշխատանքի»:

Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА