ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.09.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Երբ ժամանակին համացանցը սկսեց հեղեղվել ԱՄՆ-ի վերջի գալու մասին հրապարակումներով, ճիշտն ասած, թերահավատությամբ էի վերաբերվում: Բայց հիմա հավատում եմ, քանզի այդ երկրում շատ զարմանալի իրադարձություն է տեղի ունեցել: Նյու Յորքում պղծվել է ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿՈԼՈՄԲՈՍԻ արձանը. անհայտ չարագործները նրա գլուխն են պոկել եւ պարկի մեջ փաթաթելով` դեն նետել զբոսայգու տարածքում: Էլ ավելի զարմանալի է, որ դրան նախորդել էր քաղաքապետարանի քննարկումը, թե արդյոք տարբեր արձանները, այդ թվում` Կոլոմբոսինը, վիրավորական չեն այս կամ այն քաղաքացիների կատեգորիայի համար: Չէ, դա իրոք վերջն է, քանզի դա մոտավորապես նույնն է, որ մեր երկրում այդպիսի վերաբերմունքի արժանանա Տիգրան Մեծը կամ Հայկ Նահապետը:
Այն բանից հետո, որ կեղծ մարդասերները վայնասուն դրեցին, թե ինչու իրավապահները սպանեցին Էրեբունիում պատանդառություն կատարած ոճրագործին, միանգամայն սպասելի էր, որ տխրահռչակ ՍԱՔՈՒՆՑԸ դառնա պատանդառուի ջերմագին պաշտպանը: Դրա առնչությամբ ընդամենը փոքրիկ մեջբերումներ կանենք «Ակտուալ քաղաքականություն» բլոգից. «Սաքունցն ասում է` «Մենք պետությանը սպանելու իրավունք չենք տվել»: Նախ, հարց է առաջանում, թե այդ «մենք»-ը ում է ներառում: Եթե «մենք» ասելով` ի նկատի ունի հասարակությանը, ապա պարոն Սաքունցին մենք չենք լիազորել մեր անունից հանդես գալ ու նա ինքնակոչությամբ է զբաղված: Եթե «մենք» ասելով` ի նկատի ունի գրանտակեր-իրավապաշտպան թայֆեն, ապա, կներեք, բայց դուք ո՞վ եք, որ ինչ-որ մեկին ու առավել եւս` ինչ-որ իրավունքներ տաք, կամ չտաք: Դա առհասարակ այս կամ այն դեսպանատան ու արտասահմանյան ֆոնդի լակեյների գործառույթ չէ»: 
Մեր քաղաքացիները այնքան են տարվել ոչ կարեւոր հարցերի շուրջ թեժ վեճերով, որ գրեթե ուշադրության չեն արժանացել իրանցի երգչուհի-դերասանուհի ԳՈՒԳՈՒՇԻ` Հայաստան ժամանելը եւ Մարզահամերգային համալիրում համերգ տալը: Այստեղ զարմանալին ոչ միայն դա է, այլեւ այն, որ համերգով ավելի շատ հետաքրքրվել էին ոչ թե հայերը, այլ` իրանցիները, ովքեր ժամանել էին Երեւան` իրենց պաշտելի երգչուհուն լսելու համար: Չնայած մեր քաղաքացիների հետաքրքրության պակասն ունի եւ առավել քան հասարակ բացատրություն` համերգի տոմսերի «հոր գինը»: Ամենաէժան տոմսը 37 հազար 500 դրամ էր, իսկ ամենաթանկը` 300 հազար:
Այս տարի թողարկվել է դպրոցական ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ դասագիրքը 7-րդ դասարանցիների համար, բայց այնպիսի դասագիրք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության փորձագետների մազերը բիզ-բիզ են կանգնել: Զորօրինակ, մեր ընթերցողներին քաջածանոթ Սամվել Մարտիրոսյանը պարզապես շոկի մեջ էր, որ դասագիրքը լեփ-լեցուն էին ոչ միայն շրջանառությունից դուրս եկող ծրագրերի եւ տեխնոլոգիայի նկարագրություններով, այլ այդտեղ այնպես էր ներկայացված, իբր բացի Մայքրոսոֆթից էլ ուրիշ ոչ մի ընկերություն չկա, որ թողարկում է օպերացիոն համակարգեր եւ համակարգչային ծրագրեր: Այստեղ ամենացավալին այն է, որ այդ, ըստ էության, ոչ պիտանի դասագիրքը հաստատված է Կրթության նախարարության կողմից: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА