ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 3-ը` պատմության մեջ

03.09.2017 09:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՕՐԱՑՈՒՅՑ
Սեպտեմբերի 3-ը` պատմության մեջ

301՝ ստեղծվեց մինչև հիմա գոյություն ունեցող՝ ևրոպայի հնագույն Սան Մարինո պետությունը

863՝ Լալակաոնի ճակատամարտում Բյուզանդիան հաղթանակ է տանում արաբների դեմ

1185՝ Ռիչարդ Առյուծասիրտը թագադրվում է Ուեսթմինսթրում

1783՝ Մեծ Բրիտանիան ճանաչում է Միացյալ Նահանգների անկախությունը

1804՝ Ռուսական զորքերը վերացնում են Երեւանի բերդի պաշարումը և վերադառնում Վրաստան

1826՝ գեներալ Վալերիան Մադաթովի հրամանատարությամբ ռուսական բանակը պարսիկների դեմ հաղթանակ է տանում Շամխորի ճակատամարտում

1933՝ Եւգենի Աբալակովը (ռուսերեն) դառնում է Տաջիկստանում գտնվող 7495մ բարձրության Կոմունիզմի (ներկայումս՝ Իսմաիլ Սամանիի) լեռնագագաթ բարձրացած առաջին մարդը

1967՝ H օր. Շվեդիան անցնում է աջակողմյան երթեւեկության

2004՝ Բեսլանի դպրոցի գրավման երրորդ օրը Ռուսաստանի Դաշնային անվտանգության ուժերը ձեռնարկում են գրոհ (ռուսերեն), զոհվում է 334 մարդ, մեծ մասը՝ պատանդներ, որից 186-ը՝ երեխա

2008՝ Նիկարագուան ճանաչում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը

2009՝ Լոս Անջելեսում տեղի է ունենում Մայքլ Ջեքսոնի հուղարկավորությունը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА