ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ

30.08.2017 22:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ


(ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԻՆԱՊԱՀԵՍՏԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՆԱԻՐԻՏԻ» ՔԼՈՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՀՐԴԵՀԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ անկախ փորձագետների` վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը նստած է վառոդի տակառի վրա, իսկ Հայաստանը` ժավելի…
**
ԳԻՆԵՍՅԱՆ ՌԵԿՈՐԴ
(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԻՆ-Ի` «ՀՐԴԵՀՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի հանձնախմբի` Հայաստանի ԱԻՆ-ը գրանցվել է Գինեսի գրքում, քանի որ աշխարհում միայն հայերն են կարողացել հրդեհը վերահսկել, բայց չմարել:
**
ԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(«ՆԱԻՐԻՏԻ» ՀՐԴԵՀԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՐՇԵՋՆԵՐԻ` ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԾԽԱՀԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԿԱՆԵՓ-ԿԱԿԱՉ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՏՈՆՆԱ ԿԱՆԵՓ ԱՅՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում երկիր ա, իմ հրշեջները «Նաիրիտի» թունավոր նյութերից են ծխահարվում, իսկ ոստիկանները կանեփի ծուխն են վայելում:
***
ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏ
Ըստ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` Դավիթ Տոնոյանը էդ ԱԻՆ-ի ձեռքը էս ամառ լրիվ կրակն է ընկել:
***
(«ՆԱԻՐԻՏԻ» ԾՈՒԽԸ ՔԱՄԻՆԵՐԸ ՏԱՐԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Ադրբեջանի հատուկ ծառայությունների` հայերը Թուրքիայի դեմ «Նաիրիտ» ծածկանունով քիմիական զենք են կիրառել:
***
ՀԱՄԱՐՅԱ ՎԻՏՉԻՆԱ
Ըստ Մսամթերք արտադրողների միության` «Նաիրիտի» հրդեհի շնորհիվ Երեւանում վաճառվող ամբողջ մսամթերքը կապտիտ է եղել: Էրեբունի համայնքի բնակիչները առանց լրացուցիչ վճարումների, կարող են ըմբոշխնել այդ ամենը:
***
ՀՀԿ-ԻՑ ՀԵՏ ՉՄՆԱՑԻՆ
Ի հակադրություն ՀՀԿ-ի կազմակերպած «Բազե» երիտասարդական հավաքի` ՀՅԴ-ն Լոռվա մարզում կանցկացնի «երիտասարդ կաչաղակների» հավաք: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА