ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հացարտադրողներից շատերն արդեն ունեն սանիտարական անձնագիր

29.08.2017 18:55 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Հացարտադրողներից շատերն արդեն ունեն սանիտարական անձնագիր

Դեռեւս ամիսներ առաջ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ այս տարվա սեպտեմբերի 1-ին հաց տեղափոխող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագիր: 300 հազար դրամով կտուգանվի այն տնտեսվարողը, որը մինչեւ սեպտեմբերի 1-ը չունենա սանիտարական անձնագիր:

Հաց արտադրող շատ տնտեսվարողների զայրացրել էր այս ամենը, քանի որ ըստ նրանց, սանիտարական անձնագիր ձեռք բերելուց առաջ, նախ պետք է հաց տեղափոխող տրանսպորտային միջոցը ներկայացնի սանիտարահամաճարակային, հիգենիկ եւ ինժիներատեխնիկական պահանջներին համապատասխանելու մասին մասնագիտական կառույցի եզրակացությունը: Այս ամենը, նրանց խոսքով` առաջացնում է հավելյալ ծախսեր, բացի այդ, ընտրված ժամանակը կարճ է եւ չեն հասցնի այս գործողությունները միաժամանակ անել: Որոշ տնտեսվարողներ պատարստվում էին բողոքի ցույց անցկացնել Սննդամթերքի անվտնագության պետական ծառայության շենքի դիմաց, որն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ դրան հաջորդեց հաց արտադրղներից որոշների հայտարարությունը, թե հնարավոր է հացի գինը բարձրացնեն կամ նվազեցնեն հացի քաշը:

Արդյո՞ք ՍԱՊԾ-ն ընդառաջ կգնա հաց արտադրողների պահանջին` տրասպորտային միջոցներին սանիտարական անձնագիր տրամադրելու ժամկետները երկարացնելու համար: ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը նախ նշեց, որ հացարտադրողների մոտեցումը` հացի գները բարձրացնելու հետ կապված, ճիշտ չեն. «Շատ հացարտադրողներ արդեն իսկ սանիտարական անձնագիր են ձեռք բերել` առանց հացի գինը բարձրացնելու: Այս դեպքում որն է խնդիրը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ն. Առաքելյանը եւ նկատեց.«Մենք գինը կարգավորելու լիազորություններ ու ցանկություն չունենք: Երկար ժամանակ տնտեսվարողները տեղեկացված են, որ պետք է ձեռք բերեն սանիտարական անձնագիր, կարծում եմ` բարեխիղճներն իրենց աշխատանքը կանեն: Նախնական ժամկետը սահմանված է ամիսներ առաջ եւ տնտեսվարողները իրազեկված են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА