ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հոգլանդ չէ, ով ուզում է լինի, մենք տարածքներ զիջելու իրավունք չունենք». քաղաքագետ

29.08.2017 17:27 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Հոգլանդ չէ, ով ուզում է լինի, մենք տարածքներ զիջելու իրավունք չունենք». քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ներկայացրած յոթ կետերը`կապված Արցախի հիմնախնդրի լուծման հետ, ոչ այլ ինչ են, քան փողզիչումների գնալու կոչեր: Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ խոսքով` անհրաժեշտ է քաղաքական կամք դրսեւորել, հակառակ դեպքում հայության վերջը կգա. «Հոգլանդ չէ, ով ուզում է լինի, մենք տարածքներ զիջելու իրավունք չունենք: Կոնֆլիկտաբանության մեջ գոյություն չունի զիջել գաղափարը: Չգիտես ինչու այս տգիտությունը մտել է Հայաստան: Ո՞վ է տեսել խնդրի շուրջ բանակցեն եւ որեւէ բան զիջեն, չկա այսպիսի բան»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց քաղաքագետը: Նրա բնորոշմամբ, շատերն են ասում, որ Հոգլանդի հայտարարության մեջ նորություն չկար. «Սա մեզ համար նորություն էր եւ դրա մասին  որեւէ մեկը չէր ասել»,-փաստեց Լ. Շիրինյանը եւ նկատեց, որ այսօր, երբ ԱՄՆ-ն այդքան հզոր է, փաղաքշանքով է շփվում Հյուսիսային Կորեայի հետ, որն ունի զենք եւ քաղաքական կամք. «Մեզ եւս կամք է անհրաժեշտ: Եթե ժողովուրդն ու իշխանությունը ցուցաբերեն կամք, նրանց հաղթել հնարավոր չէ»,-ընդգծեց մերզ զրուցակիցը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА