ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ա՜Խ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՋՈՒՐԸ

29.08.2017 22:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ա՜Խ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՋՈՒՐԸ


(ՋԵՐՄՈՒԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՍԵՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՐԻՇ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ ՎԱՃԱՌԵԼՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ջերմուկ գրուպից հայտնում են, որ Ջերմուկում «Ջերմուկից» բացի ուրիշ հանքային ջուր չեն վաճառում, քանի որ «Ջերմուկն» էլ ա լավ «Բջնի»:
**
ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՓՈՍ
Ըստ կրթության նախարարի` դպրոցներում օպտիմալացումը անխուսափելի է, քանի որ դեմոգրաֆիկ այսպիսի աճի արդյուքում դպրոցների երեխաների թիվը շուտով կհավասարվի դպրոցի աշխատակազմի թվաքանակին:
**
ՄՈՌԱՆԱԼ ՀԵՐՈՍՏՐԱՏԻՆ
Ըստ հայագետների` Բագրատյանին հայոց լեզուն անպատվելու համար դեռ երկար կհիշեն, բայց Հերոստրատի չափ չեն հիշի…
**
ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
(ԱՐԵՎԻ ԽԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՄՆ-ՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽԵԼԱԳԱՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԷԻՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կենդանաբանների` եթե արեւի խավարումը ԱՄՆ-ում դարձավ որոշ կենդանիների խելագարության եւ տարօրինակ դրսեւորման պատճառ, ապա դրանում արտառոց ոչինչ չկա, քանի որ դեռեւս արեւի խավարումից շատ առաջ այնտեղ արդեն հանրապետական փղերը եւ դեմոկրատ էշերը վաղուց են խելագարվել:
**
ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆԿԱՎ ԻՐ ՏԵՂԸ
(«ԵԼՔ»-Ի` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` «Ելքի» կուսակցությունների միակ ելքը քաղաքական ապահարզանն է… 
***
ԻԼ-86-Ը ՉԻ ԼԻՆԻ ՆՎԻՐԵՆՔ ՁԵԶ, ՊՐԾՆԵՆՔ
Ռուսաստանի հակահրդեհային պաշտպանության վարչությունից հայտնում են, որ «Նաիրիտ» գործարանի հրդեհը մարելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը այս անգամ ՌԴ-ից ոչ միայն ԻԼ-86 ինքնաթիռ է պահանջել, այլ նաեւ մի տիեզերանավ:
***
ՎԵՐՋԻՆ ԹԻԹԻԶՈՒԹՅՈՒՆԸ
(ՀՀ ԱԻՆ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՐԺՈՄԻ ՇՐՋԱՆԻ ՀՐԴԵՀԸ ՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության` Հայաստանը շատ է կարողանում իր հրդեհները հանգցնի, որ հիմա էլ Վրաստանին է օգնության ձեռք մեկնում:


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА